Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու փաստին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամը գրառում է կատարել, որ Աստված կա...
Այն, որ Աստաված կա և յուրաքանչյուր աստվածասեր և քրիստոնյա մարդ սիրում է Աստծուն և հավատում, փորձելով ապրել այնպես, որ Տիրոջը հանդիպելիս հնարավորինս քիչ գլուխը կախի՝ փաստ է:
Բայց ինձ հետաքրքիր է, եթե Արամ Սարգսյանն իրոք հավատում է, որ Աստված կա, ապա իչպե՞ս կբացատրի, որ մինչ 99 թիվը մի կողմից Հայաստանի տնտեսությունը ծանր վիճակում էր և մարդիկ հիմնականում շատ վատ էին ապրում, մյուս կողմից՝ իր ընտանիքը Հայաստանի ամենահարուստ ընտանիքներից էր, տիրապետում էր տարբեր բիզնեսների և առհասարակ Հայաստանում հիմնականում հենց այդ ընտանիքն էր որոշումներ կայացնում, թե ով ինչ կարող է ունենալ, ով ինչ՝ ոչ, ով կարող է պատգամավոր ընտրվել, ով՝ ոչ, ում ինչ կարելի, ում՝ ինչ չի կարելի:
Եթե Արամ Սարգսյանը հավատում է, որ Աստված կա, ապա ինչպես կբացատրի, որ նույն Վազգենը 96-ին հայտարարեց, որ ով ուզում է հաղթի՝ ինքը իշխանությունը չի տալու և Տեր-Պետրոսյանի հետ միասին խլեց Վագեն Մանուկյանի հաղթանակը՝ ճնշելով ժողովրդի արդարացի ցասումն ու իշխանությունը փոխանցեց Տեր-Պետրոսյանին:
Ինձ հետաքրքիր է այդ տարիներին Արամ Սարգսյանը հակառակվու՞մ էր իր եղբորը, ասու՞մ էր տղերք Աստված կա չի կարելի ընտրությունները կեղծել, ժողովրդին բռնի ուժով ճնշել, ինքն իրեն հարցնու՞մ էր թե իչպես է այքան հարստացել , թե՞ այդ ժամանակ զբաղված էր ընտանեկան բիզնեսների կառավարմամբ:
Դե եթե հետ ենք գնում եկեք հետ գնանք մինչև վերջ և եթե խոսում ենք ապօրինի հարստանալուց եկեք խոսենք բոլորի մասին:
Միշտ էլ չեմ կարողացել հասկանալ Արամ Սարգսյանին:
Քազի դժվար է հասկանալ մի մարդու, ով իրեն Վազգենի մահից հետո հռչակել էր իր եղբոր քաղաքական իրավահաջորդը (իրականում Վազգենի քաղաքական իրավահաջորդը ՀՀԿ-ն է), բայց հավատարիմ չմնաց նույնիկս իր իսկ հռչակած սկզբունքներին, քանզի Վազգենը պարտվողական քաղաքականության համար իշխանությունից հեռացրեց Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ Արամ Սարգսյանը տարիներ անց գնաց կանգնեց իր եղբոր կողմից հեռացված Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին:
Այո Աստված կա և ամեն ինչ տեսնում է... ![]()
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55