ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 14-ին, ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Կարաստամատովին` հայ-բուլղարական հարաբերությունների հետեւողական զարգացման գործում նրա ունեցած անձնական ներդրման համար, ընդգծելով, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ նկատելիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, որը ամուր հիմք եւ երաշխիք է բոլոր ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բուլղարիայի հաջորդ դեսպանը նույնպես ջանք չի խնայի երկու բարեկամ երկրների հարաբերությունների խորացման եւ մի շարք ուղղություններով փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Հանրապետության նախագահը հաջողություններ է մաղթել Գեորգի Կարաստամատովին հետագա գործունեության մեջ:
Դեսպան Կարաստամատովը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին՝ իր գործունեությունը բարձր գնահատականի արժանացնելու, ինչպես նաեւ Հայաստանում դիվանագիտական առաքելության իրականացման ամբողջ ժամանակաշրջանում իրեն ցուցաբերված աջակցության համար: Նա վստահեցրել է, որ Հայաստանից հեռանում է ջերմ հիշողություններով եւ լավ տպավորություններով՝ մշտապես մնալով Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47