ARM | RUS |

Եղվարդ քաղաքի բնապահպանական հիմնախնդիրները

30.07.18 | 20:55

Սույն թվականի հուլիսի 28-ին ԶԼՄ-ի ներկայացուցիչներն այցելել էին ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «ՆԱՏԻ» թաղամաս, որն ունի ավելի քան 300 բնակիչ և 120 տնային տնտեսություն: Թաղամասում առկա են բնակելի տներ, 600 հեկտարից ավելի մշակովի բերքատու այգիներ, սննդամթերք արտադրող գործարաններ (գինու, կոնյակի, կաթնամթերքի, սուրճի, պահածոների և այլն), արոտավայրեր:

Լրատվամիջոցների շրջայցը կայացել էր «Ռիվալ» ՍՊԸ-ի հրավերով: Ընկերությունը 2008 թ.-ից զբաղվում է էկոլոգիապես մաքուր չրերի արտադրությամբ, որոնք արտահանվում են Ռուսաստանի Դաշնություն և այնտեղից Դոմինիկյան Հանրապետություն, Կանադա, շուտով նաև Լատվիա, Չեխիա, Գերմանիա: «Ռիվալ» ՍՊԸ-ի արտադրանքը ԳՄՕ չի պարունակում: Արտադրության մեջ օգտագործվում են ինչպես այն մրգերը, որոնք աճեցվում են էկոլոգիապես մաքուր միջավայրում գործարանին կից 5 հեկտար պտղատու այգիներում (ավելի քան 4500 պտղատու ծառ), այնպես էլ ամեն տարի մեծ քանակությամբ միրգ է մթերվում նաև գյուղացիներից: Ընկերությունն ավելի քան 55 աշխատատեղ է ապահովել թաղամասի բնակիչների համար «Ռիվալ» ՍՊԸ-ի պտղատու այգիներն ու արտադրամասը գտնվում են «ՆԱՏԻ» թաղամասում՝ «ԱրմՕյլ» ՓԲԸ-ի կողմից կառուցվող նավթավերամշակման գործարանի անմիջապես հարևանությամբ:

Շրջայցի կազմակերպման համար առիթ էր հանդիսացել «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից 2018 թ-ի հուլիսի 16-ին ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կայացրած որոշման անտեսման փաստը: Կայացվել է որոշում կասեցնել ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «ՆԱՏԻ» թաղամասում «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից նավթավերամշակման գործարանի շինարարությունը մինչև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և փորձաքննության դրական որոշման ստացումը:

«Մենք դեմ չենք, որ այստեղ կառուցվի գործարան և անձնական խնդիր չունենք «Արմօյլ» ՓԲԸ-ի սեփականատերերի հետ: Պարզապես մենք և մեր թաղամասի բնակիչներն արդեն մեկ տարուց ավելի է համապատասխան գերատեսչական մարմիններից, համայնքի ղեկավարությունից պահանջում ենք մեզ ներկայացնել մասնագիտական փաստաթուղթ, որը կապացուցի, որ գործարանի շահագործումը վտանգ չի ներկայացնում մեր բնակիչների առողջության և մեր այգիների ու արտադրության համար»,- այս հարցի շուրջ իր դիրքորոշումն է արտահայտում «Ռիվալ» ընկերության սեփականատեր Ռաֆիկ Վիրաբյանը:

«Այն ինչ տեսնում եք, հսկայական ներդրումների արդյունք է: Պլանավորում ենք նաև արտադրանքի ծավալներն ավելացնել. գործարկելու ենք նոր արտադրություն՝ պահածոների գործարան, որտեղ մուրաբաներ ենք արտադրելու: Ապահովելու ենք ևս 100 աշխատատեղ: Եվ այս ամենը վտանգված է»,- ասում է Ռաֆիկ Վիրաբյանը:

Ռաֆիկ Վիրաբյանը հույս է հայտնում, որ Կառավարությունն անպայման կարձագանքի: Ընթացող քննությունից գոհ են, բայց դեռ արդյունքը չեն տեսնում:

«Ռիվալ» ՍՊԸ գործադիր տնօրեն Արամ Ղազարյանը նշում է. «Արտասահմանյան ցանկացած գործընկերոջ հետ նախքան պայմանագիր կնքելը մեր արտադրանքն իրենց կողմից անցնում է լաբորատոր բազմաթիվ ստուգումներ: Մեր արտադրանքի շուկայական պահանջարկը տարեցտարի մեծանում է շնորհիվ բարձր որակային հատկանիշների, ISO միջազգային սերտիֆիկատների, որոնք տրված են և´ մեր արտադրական պրոցեսի, և´ պահեստային տնտեսության և ընդհանուր գործունեության համար: Այս տարի նախատեսում ենք արտահանել 80-100 տոննա չիր, ինչը նշանակում է, որ պետք է 500 տոննա միրգ մթերենք: Նավթամթերքի գործարանի շահագործումը կարող է վտանգել մեր արտադրանքի որակային հատկանիշները»:

«Ռիվալ» ընկերության ներկայացուցիչները փաստում են, որ քաղաքաշինական նորմերը ևս բացահայտ խախտված են, քանի որ կառուցվող գործարանի պատը չի գտնվում այգու պարսպից անհրաժեշտ 3 մետր հեռավորության վրա: Այս հարցով բազմիցս դիմել են ճարտարապետներին, քանի որ անկախ գործարանի շահագործումն արդեն ունի ձյան հալոցքային ջրերի և անձրևաջրերի հեռացման պայմանների ապահովման խնդիրներ:

«Ռիվալ» ՍՊԸ-ն իր հողերը նախնական փորձաքննության է ենթարկել, որպեսզի նավթամթերքի վերամշակման գործարանի շահագործման դեպքում նախնական պատկերացում ունենա, թե ընկերության հողերը, ծառերն ինչ փոփոխությունների են ենթարկվում, քանի որ երաշխիքներ դեռ չկան:

Լրագրողները զրուցել էին նաև «ՆԱՏԻ» թաղամասի բնակիչների հետ:

«Հենց սկզբից էլ մենք բնակիչներով դեմ ենք եղել այս կառույցին, որովհետև լսել ենք, որ նավթավերամշակման գործարան է այստեղ կառուցվելու, չնայած որ մեզ ասում էին որ սա ընդհամենրը պահեստ է: Այս հսկայական ամբարները, որոնք տեսնում եք, ընդամենը 40-50 մ հեռավորության վրա են գտնվում մեր տներից: Թվում է՝ մենք չենք հասկանում, բայց լավ էլ համացանց ենք մտնում, նմանատիպ գործարաններ ենք ուսումնասիրում, տեսնում ենք, թե էլ որտեղ իրենք ունեն գործարան: Արաբական մի երկրում իրենց գործարանը հենց միջերկարական ծովի ափին է: Մենք մանրամասն ուսումնասիրեցինք և պարզեցինք, որ շրջակայքում ոչ մի կանաչ տարածություն չկա, և ամենամոտ բնակավայրը դրանից հեռու է 10-11 կմ-ով: Հուլիս ամսին արաբական մի երկրում նմանատիպ մի նավթամբար է պայթել, և բեկորները տարածվել են մինչև 20 կմ: Հեռուստատեսությամբ ասացին, որ պատճառը բարձր ջերմաստիճանն է եղել»,- իր մտահոգությամբ կիսվում է «ՆԱՏԻ» թաղամասի բնակիչ Անժելա Մկրտչյանը:

«Ասում են, որ ունեն շատ լավ հակահրդեհային համակարգեր: Դրանք պետք է աշխատեն հրդեհի ժամանակ, և գործարանը ոչ մի վտանգ չի ներկայացնում: Իսկ եթե այդ համակարգը չաշխատե՞ց: Այդ ժամանակ ինչպե՞ս են պատասխանատվություն կրելու: Այնպես որ այստեղ ապրելը մեզ համար ռիսկային է և վտանգավոր»,-հուսահատ հավելում է Անժելա Մկրտչյանը:

Լրագրողների այն հարցին, եթե «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից լինի բնակության վայրը փոխելու առաջարկ, արդյոք կհամաձայնվեն, «ՆԱՏԻ» թաղամասի բնակիչ Հրաչ Սամսոնյանը պատասխանեց.

«Ոչ մի դեպքում, իրենք կտեղափոխվեն, բայց մենք՝ ոչ: Մենք այստեղի բնակիչ ենք: Մենք ենք այս ամենը ստեղծել, ոչ թե իրենք: Շատ ամայի տարածքներ կան, ինչու՞ են հենց այստեղ կառուցում: 4-5 երկրում ունեն նմանատիպ գործարան և դրանցից ոչ մեկը բնակավայրի մոտ չի գտնվում»:

Հիշեցնենք, որ 2016 թ-ի հոկտեմբերից Հայաստանում «Լուբրեքս» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ, նավթային հումքի, նավթամթերքի` ավտոյուղերի, դիզելային վառելիքի, բիտումի ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով զբաղվող «Արմօյլ» ընկերությունը վերը նշված էկոլոգիական մաքուր միջավայրում, այգիներին և բնակելի թաղամասին անմիջապես հարակից տարածքում՝ ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «ՆԱՏԻ» թաղամասում կազմակերպել է նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցապատման աշխատանքներ, որն, ըստ ընկերության ներկայացուցիչների, գործարկվելու է 2018 թ-ի օգոստոսից: Գործարանի շահագործումը էկոլոգիական վտանգ կարող է ներկայացնել բնակչության առողջության, բնության, արդեն ձևավորված միջավայրի և առկա ենթակառուցվածքների համար:

2018 թ-ի հուլիսի 10-ին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Արմօյլ» ՓԲԸ նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում նավթավերամշակման գործարանի շինարարությունը սկսելուց առաջ «Արմօյլ» ՓԲԸ-ն չի իրականացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի հիման վրա գործարանի հետագա կառուցմամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն։

2018 թ-ի հուլիսի 16-ին ելնելով վերոնշյալից՝ ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը կայացրել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու որոշում մինչև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և փորձաքննության դրական որոշման ստացումը։

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի բ ենթակետը սահմանում է, որ նավթավերամշակման արտադրությունը քիմիական արդյունաբերության ուղղություն է և ենթակա է փորձաքննության և դիտարկվում է ամենաբարձր ռիսկայնություն ունեցող` «Ա» կատեգորիայով:



ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը առայժմ կշարունակի մասնակցությունը ԵԱՀԿ-ին

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը առայժմ կշարունակի մասնակցությունը...

10:49

Երևանում հայտնի ՍՊԸ-ի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա սպասարկման մասնագետի մարմինը

Երևանում հայտնի ՍՊԸ-ի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա սպասարկման մասնագետի...

10:23

Առողջական խնդիրներ ունեցող մարդու համար հացադուլի 15 օրերը ծանր հետևանքների են հանգեցրել. Աբրահամյան

Առողջական խնդիրներ ունեցող մարդու համար հացադուլի 15 օրերը ծանր հետևանքների են հանգեցրել....

10:09

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

09:19

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3...

09:02

Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են...

10:18

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

09:45

«300 000 նոր աշխատատեղերը նշանակում են նոր գործարաններ, նոր եկամուտներ, բարձր կենսաթոշակներ». «Մեր ձևով»

«300 000 նոր աշխատատեղերը նշանակում են նոր գործարաններ, նոր եկամուտներ, բարձր կենսաթոշակներ»....

09:45

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:02

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում. Փաշինյան

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր...

09:34

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը. Սեյրան Օհանյան

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը...

09:23

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

09:13

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները. Վեհափառ Հայրապետ

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար...

09:02

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

13:42

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին (Տեսանյութ)

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին...

13:23

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն...

13:09

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է «Եռաբլուր»

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է...

12:42

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

12:19

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը. պատգամավոր

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման...

12:06

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ...

12:00

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01