Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 31-ին, ժամը 05:00-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղի հյուսիսարեւելյան մասում՝ Վրաստանի հետ սահմանամերձ հատվածում հերթապահություն իրականացնող հրշեջ-փրկարարները վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները:
ՀՀ տարածքում հրդեհը մարվել է ժամը 06:20-ին:
Ժամը 07:35-ին կրկին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդեց, որ Վրաստանի տարածքում հրդեհը մեկուսացվել է, այրվել է 20-25 հա խոտածածկ տարածք: Հրդեհի մարման աշխատանքները Վրաստանի տարածքում շարունակվում են:
Հրդեհաշիջման աշխատանքներին ՀՀ տարածքում մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ջիլիզայի մասնաճյուղի 10 աշխատակից եւ Ճոճկան գյուղի 7 բնակիչ: Այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ:
Նշենք, որ հուլիսի 30-ին, ժամը 15:35-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի Ճոճկան գյուղի հյուսիսարեւելյան մասում՝ Վրաստանի հետ սահմանամերձ հատվածում, այրվում է խոտածածկ տարածք. հրդեհը տարածվում է Վրաստանից:
Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով տեղեկացրեց, որ Վրաստանի տարածքում այրվում է մոտ 10 հա խոտածածկ տարածք, դեպքի վայրում աշխատում է 2 մարտական հաշվարկ:
Ժամը 21:25-ին ՀՀ տարածքում աշխատանքները դադարեցվել էին մթության եւ տեղանքի դժվարամատչելիության պատճառով:
Հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից սահմանվել էր հերթապահություն:
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01