ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի գլխավորած «Սահմանադրական իրավունք միությունը» նույնպես Գյումրիի ընտրություններում կպաշտպանի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը:
Այս առնչությամբ ՍԻՄ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այսօր կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել նախագահության նիստ, որտեղ քննարկվել է Գյումրի քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՍԻՄ մասնակցության հարցը:
ՍԻՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Գագիկ Նիկողոսյանը ներկայացրել է կուսակցության մարզային կառույցի դիրքորոշումը, ըստ որի ՍԻՄ Շիրակի մարզային կառույցը ողջունում է Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածության շուրջ դաշինքի ձեւավորումը:
Քննարկումների արդյունքում ՍԻՄ նախագահությունը որոշել է` Գյումրի քաղաքում քաղաքապետի եւ ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցել` որպես քաղաքապետի թեկնածու պաշտպանելով ՀՀԿ թեկնածու, գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը` ընդգրկվելով Ս.Բալասանյանի շուրջ կազմավորվող քաղաքական դաշինքի կազմում: Միաժամանակ դաշինքի կազմում ակտիվորեն մասնակցել նախընտրական աշխատանքներին:
Նշենք, որ Գյումրիի քաղաքապետին սատարում է իշխող ՀՀԿ-ն, ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Խոսրով Հարությունյանի ՀՔԴՄ-ն եւ Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանությունը»:
Սամվել Բալասանյանը ժամանակին եղել է ՕԵԿ անդամ, ապա անդամագրվել ԲՀԿ-ին, իսկ հիմա ՀՀԿ-ի թեկնածուն է, որին չի սատարում ԲՀԿ-ն:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47