Երևանի հյուսիսային ավտոկայարանում տեղի ունեցավ ՀՀ տարածքից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթը: Մրցույթին կանոնավոր փոխադրումներ իրականացնելու համար մասնակցության հայտ է ներկայացրել 24 կազմակերպություն։ Փոխադրումների ուղղություններն են. դեպի ՌԴ (37 երթուղի), Ուկրաինա (2 երթուղի), Վրաստան (1 երթուղի), Իրանի Իսլամական Հանրապետություն (1 երթուղի): «Մենք բացառեցինք, որ փոխադրումները երկու երկրների միջև ուղղակի կերպով իրականանան: Ունենալու ենք կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրողներ: Այն փոխադրողները, ովքեր տարիներ շարունակ ոչ կանոնավոր փոխադրման անվան տակ աշխատել են և երթուղիներ են շահագործել, դրանց մի մասին այստեղ այսօր տեսնում ենք»,- ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը: Կարևոր փոփոխություններից Մելքոնյանն առանձնացրեց այն, որ այսուհետ քաղաքացիները պետք է գան ավտոկայարան և մեկնեն հենց ավտոկայարանից: Մրցույթի ընթացքում գնահատվում է վարորդի աշխատանքային փորձը, տրանսպորտային միջոցի շահագործման և արտադրման տարեթիվը, տեխնիկական վիճակը և սպասարկման հնարավորությունները` օդափոխման համակարգ, նստարաններ, սառնարան և այլն: Գնահատման հստակ սանդղակ կա` 40 միավորով: Եթե տրանսպորտային միջոցը ամբողջությամբ նոր է, ապա այդ մասով ընկերությունը կստանա 10 միավոր: Եթե վարորդն ունի 10 տարվա աշխատանքային փորձ, ապա կստանա համապատասխանաբար 10 միավոր: Իսկ եթե մեքենան 10 կամ ավելի տարվա է, ապա այն կստանա 1 միավոր, և այս հանգամանքը մեծ ազդեցություն է ունենում ընդհանուր գնահատականի վրա: «Տարբեր բաղադրիչներից բաղկացած մի մեխանիզմ է ձևավորված: Եթե միավորների համապատասխան շեմը ընկերությունը չհաղթահարի, ապա նրան չի թույլատրվի իրականացնել կանոնավոր փոխադրումներ: Մենք պետք է փորձենք հետագայում մեր փոխադրողներին ներկայացնել ՌԴ-ում: Իրենք պետք է միջազգային համաձայնագրի շրջանակներում համապատասխան ավտոկայանների հետ պայմանագրեր կնքեն, որպեսզի ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՌԴ-ում աշխատեն ավտոկայաններից»,- ասաց Մելքոնյանը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուկչյանը նշեց, որ փոխադրումների հիմնական ուղղությունը մնում է Ռուսաստանը:
«Մենք պարբերաբար հանդիպում ենք թե ոչ կանոնավոր, թե կանոնավոր փոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ և կազմակերպում ենք հանրային քննարկումներ: Արդյունքում եկել ենք այն եզրահանգմանը, որ սա ամենաճիշտ տարբերակն է»,- ասաց Փամբուկչյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում գնահատող հանձնաժողովի անդամ Արման Կարապետյանը նշեց, որ ներկայացված մեքենաների պատրաստվածությունը միջին մակարդակի է: Մեկ շաբաթից պաշտոնապես կհայտարարվի, թե որ կազմակերպությունները որ երթուղիներն են սպասարկելու:
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01