Ոչ ավանդական կողմնորոշում ունեցող ուղևոր Դևիդ Կուլին հայտարարել է, որ Alaska Airlines ավիանըկերության ինքնաթիռի մեջ իրեն բաժանել են իր զուգընկերոջից, որպեսզի «նատուրալների» զույգն իրար կողք նստի։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։
«Մենք նստած էին նախօրոք ամրագրած տեղերում, երբ բորտ–ուղեկցորդը մոտեցավ մեզ և խնդրեց իմ ընկերոջը պրեմիում կարգի իր բազկաթոռից տեղափոխվել էկոնոմ կարգ, որպեսզի մյուս զույգը կարողանա միասին նստել»,– հաղորդել է տղամարդը։ «Ես բացատրեցի, որ մենք նույնպես զույգ ենք և ուզում ենք միասին նստել, սակայն բորտ ուղեկցորդը մեզ ընտրության առջև դրեց. փոխել տեղը կամ լքել ինքնաթիռը»,– պատմել է նա։
Դրանից հետո Կուլին իր ընկերոջ հետ լքել են ինքնաթիռը՝ «չդիմանալով այդ ստորացմանը»։ «Հավատս չի գալիս, որ մեր օրերում ավիաընկերությունը նախըտրությունը տվեց ավանդական զույգին և նույնիսկ խնդրեց մեզ դուրս գալ ինքնաթիռից»,– եզրափակել է հիասթափված ուղևորը։
Ավիաընկերության ներկայացուցիչները հաստատել են, որ իրենք խնդրել են զույգին տեղափոխվել էկոնոմ կարգ, սակայն արել են դա միայն տեղերի շփոթությն պատճառով։