Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` սեպտեմբերին նախատեսված պաշտոնական այցը Գերմանիա գերմանացի քաղաքական գործիչների կողմից միանշանակ չի ընդունվել: Հարցի շուրջ gերմանացի քաղաքական գործիչները երկու հակադիր ճամբարներում են հայտնվել։ Մի մասը դեմ է Էրդողանի այցին, իսկ մյուս մասը` կողմ։
Էրդողանի այցին դեմ արտահայտված քաղաքական գործիչներից է Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ, ծագումով թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը։ Վերջինս գերմանական «Funke»-ին տված հարցազրույցում նշել է, որ Էրդողանը ժողովրդավար երկրի նախագահ չի հանդիսանում և այդ իսկ պատճառով հարկ չկա նրա համար նման ընդունելություն կազմակերպել։ Թուրք պատգամավորը դժգոհել է , որ այցը պաշտոնական է լինելու:
Էրդողանի այցին դեմ է արտահայտվել նաև ծայրահեղ աջակողմյան «Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցության անդամ Ալիս Վեյդելը։ Նա մասնավորապես ասել է.
«Էրդողանը պետք է մնա իր տանը։ Գերմանիան կտրականապես չպետք է թույլ տա, որ Էրդողանը քարոզչություն իրականացնի Բեռլինում»։
Միջանկյալ նշենք, որ Էրդողանը Գերմանիայում կայանալիք այցի ժամանակ պատրաստվում է նաև հանդիպել տեղի թուրքական համայնքի հետ։
Իսկ Գերմանիայի «Սոցիալ-դեմոկրատական» (SPD) կուսակցության անդամ և Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Հայկո Մաասը դեմ չէ Էրդողանի այցին։
«Ինձ համար երբեք համոզիչ չի եղել այն պնդումը, որ դժվար գործընկերոջ հետ հնարավոր չէ խոսել»,-ասել է նա:
Թուրքիայի նախագահի այցին դեմ չէ նաև Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական» (CDU) կուսակցությունը։ Վերջինիս անդամ Էլմար Բրոքը ասել է.
«Մենք նախկինում էլ խալիներ ենք փռել արյունոտ ձեռքերով նախագահների առջև։ Եթե միայն ժողովրդավար առաջնորդների ընդունենք, ապա Գերմանիան մոտ ապագայում միջազգային ասպարեզում միայնակ կմնա»։
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02