Յուրաքանչյուր մարդ, միջին հաշվարկներով, իր կյանքի քսան հազար րոպեն ծախսում է համբույրի վրա, իսկ ողջ կյանքի կտրվածքով դա կազմում է մոտավորապես 14 օր: Համբույրի հաճելի ազդեցությունների մասին գիտեն բոլորը, բայց թե ինչ հրաշագործ հատկություններով է այն օժտված, թերեւս ոչ բոլորն են տեղյակ, այնինչ համբույրի մասին այսօր արդեն գոյություն ունի ֆիլեմատոլոգիա կոչվող մի ամբողջ գիտություն:
Ինչպես եւ գրեթե բոլոր հարցերում, համբույրի հարցում եւս տարբեր են կանանց եւ տղամարդկանց մոտեցումները: Տղամարդկանց, օրինակ, անհարմարություն չի պատճառի ավելի ինտիմ հարաբերությունների անցնել այն կանանց հետ, ովքեր լավ չեն համբուրվում, իսկ եթե կնոջը դուր չգա, թե ինչպես է համբուրվում իր զուգընկերը, ապա նա կարող է մինչեւ անգամ կտրականապես հրաժարվել ավելի խոր հարաբերություններից: Մի տարբերություն եւս` տղամարդիկ նախընտրում են համբուրվել սեքսից առաջ, իսկ կանայք հակառակը` անմիջապես հետո:
Մի կարեւոր փաստ եւս. թեեւ hամբույրի ընթացքում տեղի է ունենում շուրջ 300 տեսակ բացիլների փոխանակում, դրանց 95%-ը բացարձակ անվնաս են: Փոխանցվող բացիլների չնչին մասն, իհարկե, կարող է տարատեսակ հիվանդություններ առաջացնել, սակայն այստեղ էլ համբույրն ունի յուրահատուկ ազդեցություն. այդ հիվանդաբեր բացիլների նկատմամբ օրգանիզմում արթնանում են պաշտպանողական մեխանիզմներ, եւ, այլ կերպ ասած, համբույրը բարձրացնում է նաեւ օրգանիզմի դիմադրողականությունը:
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33