Հայաստանում սեզոնային վարակիչ հիվանդությունները շարունակում են ակտուալ մնալ, բայց իրավիճակը վերահսկելի է: Օգոստոսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: «Հունիս ամսվա տվյալներով՝ հանրապետությունում նկատվել է վարակիչ հիվանդությունների աճ մեկին մեկ՝ ի հաշիվ դիզենտերիա հիվանդության, որը չորս անգամ ավելի է արձանագրվել, քան նախորդ տարի:
Հուլիս ամսին աճող թվերը պահպանվել են, բայց վերջին օրերին նկատվում է թեթևակի նվազում վարակների մասով»,-ասաց պաշտոնյան:
Եթե անցյալ տարվա հունիսին արձանագրվել է աղիքային վարակի 988 դեպք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1107: Նախորդ տարվա հունիսին գրանցված դիզենտերիայի դեպքերը 33-ն են եղել, այս տարի ավելի քան 3 անգամ աճել է ցուցանիշը՝ 110 դեպք: Լիանա Թորոսյանը վստահեցրեց, որ նախարարությունը շարունակում է մոնիտորինգ անցկացնել վարակիչ հիվանդությունների տարածվածության վիճակի առնչությամբ՝ դիտարկելով ինչպես սննդային, այնպես էլ ջրի գործոնը: Նրա խոսքով՝ այս դեպքում պատճառն ավելի շատ սննդային գործոնն է:
Լիանա Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանը համաճարակներին արագ արձագանքող 9 լավագույն երկրների ցանկում է, ստացել է 90 միավոր: «Ճանաչվել ենք այնպիսի երկիր, որը հնարավորություն ունի արագ ճանաչելու վիրուսն ու թույլ չտալու, որ բռնկումը տարածվի»,-նշեց բանախոսը:
Աղիքային վարակներն ու նմանատիպ այլ հիվանդությունները կանխարգելելու նպատակով՝ մասնագետը խորհուրդ տվեց պահպանել անհատական հիգիենան, սնունդը ճիշտ պատրաստել և պահպանել, շոգ օրերին խուսափել արևի ճառագայթներից, հիվանդանալու դեպքում էլ ինքնաբուժմամբ չզբաղվել:
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01