ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, Ճապոնիայի դեսպանության երկրորդ քարտուղար Միգումի Մաեկավան։
Ողջունելով դեսպանին և շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարության կողմից մեր երկրին ցուցաբերած աջակցության համար՝ նախարարն անդրադարձել է հայ-ճապոնական առևտրատնտեսական հարաբերությունների դրական դինամիկային, նշելով, որ մեծ ներուժ կա դրանք նոր մակարդակի բարձրացնելու համար։ Արծվիկ Մինասյանը ներկայացրել է տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումները, տեղեկացրել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին։ Խոսվել է մեր երկրի ներդրումային գրավչության, զբոսաշրջության խթանման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։
Դեսպան Յամադան շնորհակալություն է հայտնել հանդիպման և հարցերի մանրամասն ներկայացման համար։ Անդրադարձ է եղել «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի վավերացման հարցերին, ինչը խթան կհանդիսանա նոր ներդրումների ներգրավման համար։ Անդրադառնալով զբոսաշրջությանը՝ դեսպանը հավաստել է ճապոնացիների կողմից Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին, ինչի մասին վկայում է նաև զբոսաշրջիկների թվի աճը։
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են համագործակցության զարգացման պատրաստակամությունը։
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44