Տարիներ շարունակ պայքարել եմ արևմտյան գրանտներով Հայաստանում հակառուսական գործունեություն իրականացնող գրանտակերների դեմ՝ համարելով, որ այդ հակապետական տեսակը մի քանի ցենտ գրանտի դիմաց վտանգում է Հայաստանի պետականությունը...
Տարիներ շարունակ մի կողմից ես պայքարում էի այդ օտարամոլ և հակապետական տարրերի դեմ , իսկ իշխանությունները մատների արանքով էին նայում սրանց, որի արդյունքում էլ այդ արևմտյան գրանտակերներին հաջողվեց Հայաստանում ձևավորել որոշակի հակառուսական տրմադրություններ, որն ուղղակի կործանարար է մեր պետականության համար:
Բանն հասել է այնտեղ, որ Հայաստանում ԱՄՆ-ի շահերը սպասարկող 1in.am-ները բացեիբաց փորձում են Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի, Ապրիլյան պատերազմի մեջ ռուսական հետք գտնել՝ փորձելով սեպ խրել հայ և ռուս ժողովուրդների բարեկամության մեջ , փորձելով՝ ռուս ժողովրդի նկատմամբ մեզանում ձևավորել ատելության մթնոլորտ :
Ռազմական, աշխարհաքաղաքական, տնտեսական և մշակութային կապերով Ռուսաստանի հետ կապված Հայաստանը՝ Արևմուտքն իր գրանտակերների միջոցով ջանում է պոկել ռազմավարական թիվ 1 դաշնակցից , որն ուղղակի կատաստրոֆիկ հետևանքներ է ունենալու Հայաստանի երրորդ հանրապետության համար :
Սերժ Սարգսյանը ժամանակին մատների արանքով նայեց այս գրանտակերներին և ահա Փաշինյանի համար լավ շանս է ընձեռնված, և եթե իրոք վարչապետ Փաշինյանը ցանկանում է էլ ավելի խորացնել և արդյունավետ դարձնել հայ-ռուսական հարաբերությունները , ապա կարող է խոսքից գործի անցնել և սանձել՝ արևմտյան գրանտներով հայոց պետականության հիմքերին հարվածող հակապետական տարրերի գործունեությունը :
Թուլացնել հայ-ռուսական հարաբերությունները, հավածել Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին դավաճանություն է Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու հանդեպ...
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14