Հայաստանը «ՄԻՍՍ ԱՊՀ-2018» մրցույթում ներկայացրած մոդել, դերասանուհի Ռոմելլա Թամարյանը միջազգային գեղեցկության ստուգատեսին ճանաչվել է «2-րդ վիցե միսս ԱՊՀ»: Միջազգային ստուգատեսն այս տարի անցկացվել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, այն նվիրված է եղել Աստանայի հոբելյանին: Մրցույթին մասնակցել է 18-25 տարեկան 19 գեղեցկուհի Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ուկրաինայից, Ղազասխստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Տատյանա Ակուլենկոն: Հիշեցնենք, որ «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը նախորդ տարի անցկացվել էր Հայաստանում: «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի հիմնադիրն ու կազմակերպիչը մեր հայրենակից «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալության տնօրեն Նաիրի Մնացականյանն է։ Նրա խոսքով՝ գեղեցկության մրցույթի եզրափակչին ներկա են գտնվել ԱՄՆ-ի, Չինաստանի, եվրոպական երկրների դեսպաններ, պաշտոնատար անձինք: Ղազախստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն էլ՝ դեսպան Արա Սահակյանի նախաձեռնությամբ, մրցութային օրերին մասնակիցների համար կազմակերպել էր ընդունելություն: Ըստ Նաիրի Մնացականյանի՝ միջոցառումն, ընդհանուր առմամբ, շատ լավ է անցել: Իհարկե, նախորդ տարի Հայաստանում կազմակերպված ստուգատեսի մակարդակն ավելի բարձր էր, սակայն ղազախական կողմը փորձել է ամեն ինչ անել հավուր պատշաճի: «ՄԻՍՍ ԱՊՀ 2018»-ի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված էին ոլորտի փորձառու մասնագետներ Հայաստանից ու տարբեր երկրներից: Նաիրի Մնացականյանի խոսքով՝ մրցույթը լայնորեն լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցներով: Այս տարի ևս գեղեցկության մրցույթի եզրափակիչը լուսաբանել են հայտնի բլոգերներ, նորաձևության հայտնի ամսագրերի խմբագիրներ, նորաձևության քննադատներ, դիզայներներ և հայտնի աստղային դեմքեր, ովքեր հատուկ այս միջոցառմանը մասնակցելու համար մեկնել էին Ղազախստան: Բացի բուն մրցույթից, մասնակիցները հնարավորություն են ստացել բացահայտելու Աստանան, այցելել տարբեր մշակութային վայրեր: Միջազգային գեղեցկության մրցույթի նպատակն է բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային նորաձևության և կինոարտադրության ասպարեզներում, հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում և մասնագիտական աճ, որին կհաջորդեն հրավերներն աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների և կինոարտադրողների կողմից, ինչը «ՄԻՍՍ ԱՊՀ»-ի հաղթողին կընձեռի այդ ոլորտներում առաջնային դերեր զբաղեցնելու հնարավորություն: Մրցույթի նպատակներից է նաև ամրապնդել ԱՊՀ երկրների միջև միջազգային հարաբերությունները մոդելինգի և գեղեցկության ոլորտներում: Հաջորդ՝ «ՄԻՍՍ ԱՊՀ 2019»-ի եզրափակիչն անցկացվելու է Հայաստանում:

16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44