Ամերիկյան Գլենդեյլ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը, գրում է Asbarez-ը՝ հավելելով, օգոստոսի 14-ին խորհուրդը վերջնական քվեարկություն կանցկացնի թանգարանի կառուցման համար հողատարածքի տրամադրման հարցով:
Հայտնի է, որ տարածքը տրվելու է վարձակալությամբ՝ տարեկան 1 դոլար խորհրդանշական վարձավճարով: Հողատարածքը տրամադրվելու է 55 տարով՝ վարձակալման ժամկետը մինչև 99 տարի երկարաձգելու հնարավորությամբ:
Ըստ նախագծի՝ Գլենդեյլ քաղաքի Կենտրոնական այգում կառուցվելիք Հայ-ամերիկյան թանգարանը եռահարկ կլինի: Առաջին հարկում տեղակայված կլինի 300-350 հոգու համար նախատեսված դահլիճ, երկրորդ հարկում՝ պատկերասրահ, իսկ երրորդում՝ ուսումնական կենտրոն: Կառույցի բացօթյա տանիքը կօգտագործվի քանդակների ցուցադրության համար: Ենթադրվում է, որ թանգարանը կբացվի 2023թ.:
Նախագծի կազմակերպիչներն ու ղեկավար խորհուրդը, որը բաղկացած է 10 կազմակերպությունից, նվիրաբերել են 1 մլն և 80 անհատի նվիրատվությունների միջոցով հավաքել 1.8 մլն դոլար:
Այժմ ղեկավար խորհրդի անդամները հույս ունեն հավելյալ 2 մլն դոլար հավաքել մինչև տարեվերջ:
Հայտնի է, որ նախորդ տարի դեմոկրատ սենատոր Էնթոնի Պորտանտինոյի միջնորդությամբ թանգարանի կառուցման համար հավաքվել էր 3 մլն դոլար: Մինչդեռ Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը մեկ միլիոն դոլար էր հատկացրել նախագծի իրականացմանը:
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01