Ես հող չեմ վերցրել եւ հող չեմ զիջելու: Այս մասին, ըստ Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, «Արցախի հերոս», Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանի վկայության, դեռեւս 1995 թվականին Արցախում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Այս առնչությամբ Արթուր Աղաբեկյանը գրառում է արել Facebook-ի իր էջում որը ներկայացնում ենք ստորեւ.
«1995թ. ամռանը Լեւոն Տեր-Պետրոսյանը այցելել էր Արցախ: Պաշտպանական բանակի հրամանատար Սամվել Բաբայանի աշխատասենյակում ցանկություն էր հայտնել հանդիպելու Պաշտպանական շրջանների 8 հրամանատարների եւ ՊԲ-ի հրամանատարի տեղակալների հետ:
Պաշտպանության կազմակերպման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Սեյրան Օհանյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմեց Սեյրան Օհանյանին ՝ քարտեզի վրա ցույց տալ պաշտպանական գծից բանակային Մարտակերտ-Աղդամ-Մարտունի-Ֆիզուլի-Ջեբրայիլ մերձճակատային ճանապարհի հեռավորությունը:
Նա տվեց հանձնարարականներ, խոսեց հետագա ռազմական գործողությունների ժամանակ այդ մերձճակատային ճանապարհի կարեւորության մասին: Այնուհետեւ հանձնարարական տվեց, որ այդ ճանապարհը միշտ պետք է լինի վերանորոգված:
Վերջում արեց մի կարեւոր հայտարարություն, որ կլսեք հազար բան հող հանձնելու վերաբերյալ, զիջումների եւ փոխզիջումների մասին: Ես հող չեմ վերցրել եւ հող չեմ զիջելու: Ցանկացած բանակցության արդյունքի այո կամ ոչ ասողը դուք եք՝ պետք է պատրաստվել պատերազմի: Հետո ցանկություն հայտնեց լինել պաշտպանական գծի հարավ-արեւելյան հատվածում, որտեղ հրամանատարը ես էի:
Ես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Սամվել Բաբայանին, Լեոնարդ Պետրոսյանին, եւ եթե հիշողությունս չի դավաճանում նրանց հետ էր նաեւ Հրանտ Մաթեւոսյանը, դիմավորեցի Կարախանբեյլիի պաշտպանական հատվածում: Մանրամասն զեկուցեցի առաջնագծի իրադրության վերաբերյալ եւ ցույց տվեցի առաջնագիծը:
Ապրիլյան պատերազմից հետո, Սերժ Սարգսյանի ցանկությամբ Ստեփանակերտում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ տեղի ունեցավ հանդիպում, որտեղ ներկա էր նաեւ ԼՂՀ նախկին նախագահ Ա. Ղուկասյանը: Ս. Սարգսյանը մանրամասն ներկայացրեց բանակցությունների ընթացքը եւ ցանկություն հայտնեց լսել բոլորի կարծիքը:
Անկեղծ խոստովանեմ՝ միասնական կարծիք չձեւավորվեց: Բայց կարող եմ հավաստել, որ դոմինանտ տեսակետը պատերազմի պատրաստվելն էր: Այդ հանդիպման ընթացքում հրապարակվեց նաեւ տարածքային զիջումների վերաբերյալ Արցախում անցկացված սոցհարցումների արդյունքները՝ բնակչության 97 տոկոսը դեմ էր որեւէ զիջման:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերջերս տեղի ունեցած իր ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Երբ ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը հակված է փոխզիջման, մենք կքննարկենք, ընդ որում, ոչ թե կառավարության մակարդակով այլ ազգովի» եւ վստահեցրեց, որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության Արցախի հարցի լուծում չի լինելու:
Էնպես որ, լինենք միասնական եւ պատրաստվենք հակահարձակման»:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15