ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 3-ին կայացել է Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցությունը, որը վարել է ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքի և խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ու ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված և նախապատրաստվող ուսումնավարժությունների, մարտական պատրաստության դասընթացների, ինչպես նաև հրշեջ-փրկարարական ջոկատներում իրականացվող վերանորոգման աշխատանքների մասին:
Հաշվետու ժամանակահատվածում Արցախում գրանցվել է 114 դեպք-պատահար: Լոռու ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Կ. Հովաննիսյանն իր զեկույցում նշել է, որ հրշեջ-փրկարարների արագ և արդյունավետ արձագանքման արդյունքում հնարավոր է եղել մարել Հայաստան-Վրաստան սահմանային հատվածում բռնկված հրդեհը, որի արդյունքում այրվել է 60 հա տարածք: ՄՓՎ պետը նշել է նաև, որ հաշվետու ժամանակահատվածում անձնակազմը մասնակցել է միջազգային կարգի չափորոշիչներին համապատասխան 36 ժամյա դաշտային վարժանքի:
Ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ այլ ստորաբաժանումների զեկույցները լսելուց հետո Ծառայության տնօրենն անդրադարձել է փրկարար ծառայության որակի բարձրացման խնդրին և առաջիկայում սպասվող միջոցառումներին:
Գնդապետ Նահապետյանը բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է խստորեն հետևել ծառայության բարեխիղճ կազմակերպմանը, ներքին կարգ ու կանոնի պահպանմանը և բացառել ցանկացած անօրինական գործողություն: Տնօրենը նշել է, որ իր անմիջական վերահսկողության տակ են գտնվելու թե՛ մարզերում, թե՛ Երևան քաղաքում իրականացվող փրկարարական աշխատանքներն ու ծառայության այլ գործառույթներ: Չի անտեսվելու փրկարարի անձնուրաց ոչ մի աշխատանք և խրախուսվելու է ըստ արժանվույն:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված միջոցառումների նախապատրաստական հարցերը:
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01