Վրաստանում ՆԱՏՕ-ի վարժանքներ անցկացնելը միլիտարիստական տրամադրություններ Է բորբոքում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, օգոստոսի 3-ին հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Չենք կարող համաձայնել Վրաստանի պաշտպանության նախարարության այն հայտարարություններին, թե այդ վարժանքներն ուղղված են սեւծովյան տարածաշրջանի անվտանգության ապահովմանն աջակցելուն: Կայունությունն ու անվտանգությունը կառուցողական երկխոսությունն Է, այլ ոչ թե ուղղաթիռներն ու տանկերը,-նշել Է Զախարովան:-Ակներեւ Է, որ նրանց իսկական խնդիրը ուժային ճնշում Է, առաջին հերթին՝ Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ Ռուսաստանի վրա»: Մոսկվայում ափսոսում են, որ «տարբեր պատրակներով այդ վարժանքներին ներքաշվել են Վրաստանի հարեւան երկրները»: Յգոստոսի 1-ին Թբիլիսիի մերձակա «Վազիանի» ռազմական օդակայանում սկսվել են «Արժանի գործընկեր-2018» (Noble Partner) թվով չորրորդ բազմազգ զորավարժությունները՝ «Ուժը միասնության մեջ Է» կարգախոսի ներքո:
Զորավարժություններին մասնակցում են 3 հազարից ավելի զինվորականներ Վրաստանից, Հայաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Լիտվայից, Լեհաստանից, Նորվեգիայից, Թուրքիայից, Ուկրաինայից եւ Ադրբեջանից: Բացի այդ, վարժանքներում ներգրավված են ամերիկյան օդուժն ու գերմանական զրահատեխնիկան:
«Արժանի գործընկեր-2018» բազմազգ զորավարժությունները կավարտվեն օգոստոսի 15-ին:
Armenpress.am
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02