Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ խափանման միջոց կալանավորումը փոխելը, պետք է մերժվի, սա ելնում է գործի շահերից: Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց Սասուն Խաչատրյանը: Վերջինս գտնում է, որ երկրորդ նախագահն, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ հաշվի առնելով պաշտոնական դիրքը:
Նա հիշեցրեց, որ ավելի վաղ էր Ռ. Քոչարյանը հարցաքննության հրավիրվել որպես վկա: «Բայց քրեական գործի վարույթը ինչ-որ ստատիկ վիճակ չէ, պրոցես է, որոշակի պրոցեսներ են իրականանում, ամեն պահին հավաքվում են ապացույցներ, մեծ քննչական խումբ է աշխատում: Անձը մի ժամ առաջ կարող է լինել վկա, մեկ ժամ հետո՝ ապացույցների հիման վրա, գանք համոզման, որ առկա է համակցությունը, որ կարող է հիմք հանդիսանալ անձին մեղադրելու համար»,-ասաց նա:
Վերջինս ընդգծեց, որ Ռ. Քոչարյանը, որպես մեղադրյալ, հրաժարվել է ցուցմունք տալուց, չի մասնակցել այլ քննչական գործողությունների:
Ինչ վերաբերում է պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիությանը, ապա նա ասաց, որ չի կարող լինել բացարձակ անձեռնմխելիություն:
Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ դատարանում բողոք են ներկայացրել: Փաստաբանները Վերաքննիչ դատարանում բողոքարկել են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը:
Պաշտպաններից Արամ Օրբելյանը Tert.am-ի հետ զրույցում նաև ընդգծել էր, որ դիմումի հետ ներկայացրել է պատգամավորների ստորագրությունները՝ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով։
Նշենք, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակում Հատուկ քննչական ծառայությունում վկայի կարգավիճակով հարցաքննությունից հետո Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը։ ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Ռոբերտ Քոչարյանը առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորված է: Նա մեղադրանքը չի ընդունում:
tert.am
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02