Լրագրողները զանգահարել են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ ու հարցրել, թե Քոչարյանի զավակները ինչո՞ւ ռազմաճակատ չեն գնում: Այս զանգը տարբեր պատճառներ ուներ: Վերջերս իշխանության ու բանակի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ երդվում էին, թե իբր բազմաթիվ պաշտոնյաների, բիզնեսմենների որդիները ծառայում են բանակում և առաջնագծում են: Ճիշտ է, այդպես էլ որևէ մեկի անունը չնշվեց, բայց դրանից նրանց երդման մոլեռանդությունը չնվազեց: Ու հիմա լրագրողներն ընդամենը ցանկանում էին հստակեցնել՝ գուցե հենց Քոչարյանի տղանե՞րն են մերօրյա հերոսների շարքում:
Մյուս կողմից՝ անցած օրերի ընթացքում Քոչարյանը խիստ էր ցանկանում ներկայանալ հայրենիքի, ժողովրդի, Արցախի ճակատագրով անհանգստացած հայրենանվեր անձ: Զանգում էր Բակո Սահակյանին, քննադատում էր նրանց, ովքեր լավ չէին հոգացել սպառազինման ու պաշտպանության հոգսերը, աջուձախ խորհուրդներ էր տալիս: Եվ տպավորություն կար, թե մարդը ոչ միայն խոսքով, այլև գործով ու անձնական օրինակով է դա հաստատելու:
Ու լրագրողները զանգահարեցին: Քոչարյանի Վիկտոր Սողոմոնյանը ուշադիր լսեց հարցը: «Այլ հարցեր ունե՞ք»,- հարցին հարցով պատասխանեց Վիկտոր Սողոմոնյանը, ապա ստանալով բացասական պատասխան` ասաց. «Շնորհակալություն, հաջողություն»: Տեսնես ինչի՞ համար: Երևի շնորհակալություն նրա համար, որ հազարավորները կռվում են Քոչարյանի զավակների բարեկեցության համար: Եվ հաջողություն նրա համար, որ այդ բարեկեցությունը անխաթար լինի միշտ՝ թե պատերազմի, թե խաղաղության ժամանակ:
11:30
11:26
11:02
10:36
10:19
10:02
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02