ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, օգոստոսի 6-ից կանցնի իր պարտականությունների անմիջական իրականացմանը, Aysor.am-ին տեղեկացրեց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Պարոն Խաչատուրովի հետ երեկ եմ հանդիպել, և մոտակա օրերին նա կմեկնի Մոսկվա։ Ամենայն հավանականությամբ, երկուշաբթի օրվանից նա կանցնի իր պարտականությունների անմիջական կատարմանը», - ասաց փաստաբանը։
Հարցին, թե վարույթն իրականացնող մարմնի հետ նախկին խնդիրները լուծվա՞ծ են, փաստաբանը պատասխանեց, որ քննիչից ստացվել է իրենց միջձնորդության պատասխանը, և իր պաշտպանյալը պատրաստ է մեկնել Մոսկվա։
«Մեզ նաև փոխանցել են, որ հարցաքննության ծանուցման դեպքում պարոն Խաչատուրովը պետք է ներկայանա։ Դա մեզ համար խնդիր չէ, քանի որ նախկինում մենք նման պատրաստակամություն հայտնել էինք», - ասաց փաստաբանը։
Նշենք, որ Յուրի Խաչատուրովը մեղադրյալ է մարտի 1-ի գործի շրջանակներում։ Նրա նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով՝ սահմանադրական կարգը բռնի տապալելու համար։
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01