Օգոստոսի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ Սևանա լճի հանգստյան գոտիներում և հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքներին:
Նախարար Ռոստոմյանի առաջին կանգառը ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության N30 հատուկ ջրափրկարարական ջոկատն էր, որտեղ գերատեսչության ղեկավարին ներկայացվեցին ջոկատի աշխատանքային պայմաններն ու հնարավորությունները, առկա խնդիրներն ու կարիքները, տեխնիկական զինվածությունը և գործառույթները:
Ջոկատում ընդգրկված են 31 փրկարար, որոնք իրականացնում են շուրջօրյա հերթապահություն:
Այստեղ նախարար Ռոստոմյանը հանդիպեց նաև «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանին, ում հետ քննարկվեցին հանրային մի շարք լողափերում ջրափրկարարական հենակետերի ստեղծման համար անհրաժեշտ տարածքների հատկացման վերաբերյալ մի շարք հարցեր:
Հրաչյա Ռոստոմյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց հստակ հաշվարկել և ներկայացնել, թե քանի ջրափրկարարական հենակետ է անհրաժեշտ Սևան քաղաքից մինչև Շորժա համայնք ընկած հանրային լողափերը և հանգստյան գոտիները սպասարկելու համար:
Օրենքով սահմանված կարգով անհրաժեշտության դեպքում ԱԻ նախարարությանը պետք է տարածք հատկացվի՝ ջրափրկարարական հենակետեր ստեղծելու համար, - ընդգծեց Ռոստոմյանը:
Նախարարի հաջորդ կանգառը N2 հանգստյան տան տարածքն էր, որտեղ նա ծանոթացավ տեղանքի պայմաններին և հնարավորություններին: Նա շրջեց նաև Սևան քաղաքից մինչև Շորժա համայնք ընկած մի շարք հանգստյան գոտիների և լողափերի տարածքով:
Գեղարքունիք կատարած աշխատանքային այցի ավարտին ԱԻ նախարարը եղավ Շորժա համայնքի հանրային լողափի տարածքում, որտեղ ևս նախատեսվում է հիմնել ջրափրկարարական հենակետ՝ հաշվի առնելով լողափնյա սեզոնին այս գոտում հանգստացողների մեծաթիվ լինելու հանգամանքը:
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01