Գիտնականները պնդում են, որ բնակելի տան հարկը ազդում է մարդկանց ինքնազգացողության վրա: Բարձր հարկերում ապրողները ավելի հաճախ են տառապում անքնությունից և գլխացավերից՝ գրում է hronika.info-ն:
Գիտնականների կարծիքով՝ ցածր հարկերը ավելի հարմարավետ են, թեպետ դա չի վերաբերում առաջին հարկին, որտեղ դրսի աղմուկը շատ է, հաճախ տհաճ հանգամանք է նաև աղբատարի հոտը: Ամենահարամարավետը երրորդ և չորրորդ հարկերն են:
Այդ հարկերում ապրողները կարող են բարձրանալ ոտքով, եթե վերելակը խափանվի, իսկ ամռանը ծառերը կարող են պաշտպանել արևի ճառագայթներից: