Լարիսա Ղարսլյանը Հայաստանում «Թավշյա հեղափոխությունից» մինչ օրս երազում էր վարչապետի հետ լուսանկար ունենալու մասին, նրանց տանն ապրելու մասին նույնիսկ ենթադրել չէր կարող: Օգոստոսի 9-ից նա 10 օրով կհյուրընկալվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տանը, հաղորդում է Jnews.ge-ն։
18-ամյա աղջնակը լսելով «Քայլ դեպի տուն» ծրագրի մասին, որոշել է անպայման մասնակցել, սակայն մինչեւ այսօր տեղյակ չի եղել, որ հազարավոր մասնակիցներից մեկին հյուրընկալելու պատրաստակամություն էր հայտնել վարչապետի ընտանիքը: Լարիսան իրեն երջանիկ է համարում, որ բախտ է վիճակվել ապրել ՀՀ վարչապետի տանը:
«Հենց որ զանգեցին ասացին, չգիտեի ինչ անեի, ուրախությունից թռվռում էի: Անկեղծ ասած տեղյակ չեմ էլ եղել վիճակահանության մասին: Մեծ անակնկալ էր: Վստահ եմ, շատ լավ ժամանակ եմ անցկացնելու», – ասաց Լարիսա Ղարսլյանը:
Վերջինս չի թաքցնում այն մեծ ուրախությունը եւ արդեն մտածում է, թե ինչ նվեր է տանելու, որ վարչապետին միշտ հիշեցնի Ջավախքն ու Վրաստանը:
«Այդ 10 օրը շատ բան է փոխում, նախ օտար միջավայր, ինքնուրույն լինել, առավել եւս հյուրընկալվելու եմ վարչապետի տանը, ինձ համար մեծ պատիվ է, միեւնույն ժամանակ մեծ պատասխանատվություն», – նշեց Լարիսան:
Ջավախքի գողտրիկ անկյուններից մեկում բնակվող Լարիսա Ղարսլյանն այս տարի է դպրոցն ավարտել եւ ընդունվել է Իլիայի պետական համալսարան Թբիլիսիում, ընտրելով միջազգայնագետի մասնագիտությունը: Նա ստեղծագործում է, 10 տարի է պարով է զբաղվում:
Լարիսան երազում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկարվելու եւ կրթությունն արտասահմանում, մասնավորապես Անգլիայում եւ Գերմանիայում շարունակելու մասին: Առաջինը շուտով իրականություն կդառնա բախտի բերմամբ, իսկ երկրորդին՝ ինքնուրույն է ձգտելու:
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01