Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանն, ով հունիսին պայմանագիր էր կնքել «Արցախի» հետ, վնասվածք է ստացել:
Այս մասին «ArmSport.am»-ին տված հարցազրույցում պատմել է «Արցախի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը:
«Ճիշտն ասած` խաղային վնասվածք չէ, բայց կարծում ենք` մոտ 1 ամիս բաց կթողնի:
Ռոբերտը հիանալի մարզավիճակ էր հավաքել ֆունկցիոնալ առումով: Ցավում եմ նրա վնասվածքի համար, բայց կարևորն առողջություն լինի: Ռոբերտին առողջություն և շուտափույթ վերադարձ եմ մաղթում»,- մեզ հետ զրույցում ասել է 43-ամյա մասնագետը:
Ռաֆայել Նազարյանը խոսել է նաև այն մասին, թե ինչ վիճակով էր Ռոբերտ Արզումանյանը միացել «Արցախին»` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տևական ժամանակ խաղային պրակտիկա չուներ.
«Ռոբերտի հետ մեր մտերմությունը տարիների պատմություն ունի: Մենք միասին խաղացել ենք, այնուհետև եղել եմ նրա մարզիչը: Ես նրան առաջարկեցի փորձել, քանի որ երկար ժամանակ բաց էր թողել, գուցե խոչընդոտներ առաջանային: Առաջարկեցի փորձել մինչև հունվար, եթե կարողանար խաղալ, կշարունակեր մեզ հետ համագործակցությունը, իհարկե ես հիմա համոզված եմ, որ կարող է խաղալ ու շատ լավ խաղալ, իսկ եթե ոչ, հաշվի առնելով նրա փորձն ու խելացիությունը, համոզված էի, որ շատ լավ մարզիչ կարող է դառնալ»,- եզրափակել է իր խոսքը Ռաֆայել Նազարյանը:
33-ամյա ֆուտբոլիստը, հիշեցնենք, հունիսին է համալրել «Արցախի» կազմն ու այս ընթացքում թիմի կազմում մասնակցել երկկողմանի հանդիպման:
Փորձառու ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 72 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ: Նախկինում հանդես է եկել Պերմի «Ամկարում», Կարագանդայի «Շախտյորում», ղազախական «Ակտոբեում», լեհական «Յագելոնիայում», ռուսական «ԼՈւՉ-Էներգիայում», դանիական «Ռանդերսում» և «Փյունիկում»:
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
13:03
12:36
12:12
11:44
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01