Այսօր տեղի է ունեցել ԿԳՆ Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնի կողմից մշակված «Կենսաֆիզիկա, կենսատեխնոլոգիա և միջավայրի առողջապահական անվտանգություն մասնագիտություններով հետբուհական միջտարածաշրջանային ՅՈՒՆԵՍԿՕ/ՅՈՒՆԻԹՎԻՆ ցանց»-ի ծրագրի բացումը: Ծրագրի գործունեությունը ղեկավարվելու է հայաստանյան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բժշկակենսաբանական ամբիոնի կողմից: Ամբիոնի վարիչ Սեներիկ Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս ծրագրով թե՛ հայ, թե՛ օտարերկրացի երիտասարդների համար ստեղծված է բացառիկ հնարավորություն՝ ստանալու միջազգային ժամանակակից պահանջներին համապատասխան հետբուհական կրթություն: Ծրագրին միացել են 10 –-ից ավել երկրներ, դրանց թվում՝ ԱՄՆ, Անգլիա, Հնդկաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա, Եգիպտոս:
«Այսօր բոլոր զարգացող երկրներում համար առաջին խնդիրը կենսատեխնոլոգիան և միջավայրի անվտանգության հարցերն են, դրա համար որպես բանալի հանդիսանում է կենսաֆիզիկայի գիտությունը:
Այսօր զարգացած երկրների գիտական պոտենցիալը չի հերիքում, որ ժամանակակից մասնագետներ պատրաստեն, դրա համար հարկավոր է ինտեգրացվել զարգացող և զարգացած երկրների հետ, կազմակերպել նման միջազգային մակարդակի ասպիրանտուրա Կենսաֆիզիկայի, կենսատեխնոլոգիայի և միջավայրի առողջապահական անվտանգության գծով: Սկզբից 5 երկրներ են, որ պետք է ստորագրեն: Դա նախատեսում է և՛ գիտական, և՛ ուսումնական ներուժի ինտեգրացում. դրանով վերջ կդրվի այն կոռուպցիային, որը առկա է հայաստանյան ասպիրանտուրայի համակարգում: Գիտեք՝ շատերը ինչի համար են ասպիրանտուրա ընդունվում»,-շեշտեց պրոֆեսոր Սեներիկ Հայրապետյանը:
Վերջինս ընդգծեց, որ ծրագիրը Հայաստանի համար ունի նաև քաղաքական նշանակություն. ՀՀ-ն լինելով ուղղափառ և իսլամական աշխարհի սահմանում՝ պետք է խաղաղասիրական դեր կատարի: Պրոֆեսորը դժգոհեց, որ Սփյուռքի նախարարությունը ծրագիրը չի կարևորել, սփյուռքի նախարարն անգամ բացմանը չի մասնակցում:
«Ես պիտի քննադատական խոսք ասեմ նոր իշխանությանը, Սփյուռքի նախարարությանը, որովհետև մենք այսքանը անում ենք, որ սփյուռքի մեր երիտասարդները գան էստեղ սովորելու, մեզ հետ ԱՄՆ-ի , Անգլիայի համալսարաններ են համագործակցում: Սփյուռքի նախարարությանը երկու անգամ մենք դիմել ենք, հիմա եկել են 30-ից ավել ուսանողներ, ոչ մի հայ մեջը չկա, դա ուղղակի ամոթ է մեր Սփյուռքի նախարարության համար, մենք սա անում ենք, որ առաջինը մեր տաղանդավոր երիտասարդները չգնան, մնան այստեղ, և սփյուռքի մեր երիտասարդները գան, բայց ոչ մի հայ չկա: Ես դրա համար հատուկ քննադատական հոդված պիտի տպեմ» ,-ասաց պրոֆեսորը` հավելելով, որ դիմելու են նաև վարչապետին:
Նշենք, որ ծրագրին ֆինանսական աջակցություն ոչ ԿԳՆ-ն, ոչ էլ Սփյուռքի նախարարությունը չեն ցուցաբերել:
Պրոֆեսորը կարևորեց այն, որ ծրագրին մասնակցում են նաև Ստամբուլից:
Լրագրողների հետ զրույցում Ստամբուլի Մեդյանաթ համալսարանի ներկայացուցիչ, պրոֆեսոր Սուլեյման Դաստակը նշեց, որ ծրագիրը կարևոր նշանակություն ունի հատկապես միջավայրի անվտանգության հետ կապված, կան ծրագրեր, թեմաներ նաև գիտնականների համար:
«Օրինակ` կան ծրագրեր՝ օդի աղտոտման հետ կապված, էլէկտրոմագնիտիկ աղտոտման, բիոլոգիական համակարգերի հետ կապված: 3 ուսանող ունենք բժշկական համալսարանից, պոստեռ են ունենալու, ծրագրով մեզ մոտ հետաքրքրված են»,-շեշտեց պրոֆեսորը:
Ծրագիրը ՀՀ-ում առաջին անգամ է իրականացվում, մասնակցում են նաև տեղացիներ: Ծրագրի հիմնական մասն անցկացվելու է Հայաստանում:
Գիտաժողովը կազմակերպվում է Եվրոպական կենսաֆիզիկայի միավորման և ցանցում ներառված մասնակից համալսարանների հետ հանատեղ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՀՀ ԿԳՆ և ՀՀ ԱԳՆ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հովանու ներքո։ Գիտաժողովին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակի պատվիրակ Ահմեդ Ֆահմին, ցանցում ներառված համալսարանների ղեկավար աշխատակիցներ, հրավիրված առաջատար գիտնականներ, օտարերկրյա և հայ ուսանողներ։ Գիտաժողովը կշարունակվի օգոստոսի 7-8-ը՝ Գառնիի «Յոթ քար» համալիրում։
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01