Իսպանիայի ազգային ոստիկանությունը Մալագա շրջանի Մարբելյա քաղաքում ձերբակալել է Հայաստանի և Վրաստանի երեք քաղաքացու, որոնք կասկածվում են կազմակերպված հանցավորության հետ կապերի համար: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես գործակալությանը հայտնել են ոստիկանությունից, ձերբակալվածներից մեկը Ա. Ս. սկզբնատառերով Հայաստանի քաղաքացի է, որը բնակվել է Լիտվայում:
Նրանց ձերբակալությունը դարձել է, այսպես կոչված, հայկական մաֆիայի վնասազերծման աղմկոտ գործողության շարունակությունը։ Հիշեցնենք, որ հունիսի վերջին ձերբակալվել էր 129 մարդ:
Երեք տղամարդիկ ձերբակալվել են Մարբելյայի ռեստորաններից մեկում հանդիպման ժամանակ, երբ նրանք ենթադրաբար նախապատրաստում էին մրցակից խմբավորման անդամի սպանությունը, որը պատրաստվում էր բնակություն հաստատել Իսպանիայում, ինչպես նաև՝ վերակազմակերպել խմբավորումը և «ցույց տալ կազմակերպության ուժը Եվրոպայում»:
Ձերբակալվածները մեղադրվում են մահափորձի, փաստաթղթերի կեղծման և հանցավոր խմբավորմանը պատկանելու համար: Խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են նրանց անուններով լեհական և ուկրաինական կեղծ փաստաթղթեր:
Հունիսի 26-ին հաղորդվել էր, որ «հայկական մաֆիայի» դեմ Իսպանիայի և Կատալոնիայի ոստիկանությունների համատեղ գործողության ընթացքում, որն իրականացվել է Կատալոնիայում և Իսպանիայի այլ շրջանների մի շարք քաղաքներում, 129 մարդ է ձերբակալվել:
Ձերբակալված անձինք կասկածվում են թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության, ծխախոտի մաքսանենգության, փողերի լվացման, սպորտային խաղադրույքների հետ կապված խարդախության և Եվրոպայում իրականացված հանցագործությունների մեջ ներգրավված հանցախմբին անդամակցության համար:
Ընդհանուր առմամբ, ոստիկանությունը 73 հատուկ գործողություն է իրականացրել տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում և մոտակայքում գտնվող Բադալոնա քաղաքում:
Ձերբակալվածների մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են եղել:
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01