ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 551 քրեական գործ՝ նախորդ տարվա 332-ի դիմաց, որոնցից 153-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:
Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից, դիտարկվող ժամանակահատվածում վարույթում քննված քրեական գործերից՝
-164-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ յուրացմանը կամ վատնմանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
-77-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն,
-76-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով նախատեսված՝ իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցությանը կամ իշխանության անգործությանը,
-58-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքին,
-41-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն,
-33-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք ստանալուն,
-19-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք տալուն, 58-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքին,
-14-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնեական լիազորությունները անցնելուն,
-14-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն,
-11-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով նախատեսված՝ խարդախությանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
-8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված՝ առևտրային կաշառքին,
-6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված՝ դատական ակտը դիտավորությամբ չկատարելուն,
-5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով նախատեսված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթմանը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելուն,
-2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված՝ արհեստավարժ մարզամրցումների և հանդիսավոր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելուն,
-2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածով նախատեսված՝ իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելուն,
-1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատմանը, որը կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով,
-20-ը՝ ՀՀ գլխավոր դատախազի 19.01.2017 թվականի թիվ 3 հրամանի 2-րդ կետով հաստատված ցանկի 2-րդ կետով նախատեսված կոռուպցիոն այլ հանցագործություններ
Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 47 քրեական գործ՝ 102 անձի վերաբերյալ, որոնցից 20-ը՝ 45 անձի վերաբերյալ, քննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում:
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01