Ուրուգվայի հայ համայնքը ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ ցույց է անցկացրել մայրաքաղաք Մոնտեվիդեոյում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով prensaarmenia.com.ar կայքը, հանրահավաքի ընթացքում կոչեր են հնչել նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ:
«Մեր պայքարը ժխտողականության և ներկա ստերի դեմ է: Դրանք ուղղակի անցյալի հարցեր չեն: Պետք է դադարել Հայոց ցեղասպանությունն ընկալել որպես հեռավոր անցյալի մի երևույթ կամ մի փաստ, որն ուղղակի պետք է հիշել արցունքներով: Այդ ճանապարհը տանում է միայն մոռացության: Եթե պատմությունները չեն վերապատմվում, դրանք մոռացվում են: Լռությունը ցեղասպանության հաղթանակն է»,- տարբեր ելույթներում նշել են Ուրուգվայի հայ երիտասարդները:
Հանրահավաքից հետո հարյուրավոր հայ երիտասարդները երթով անցել են Ուրուգվայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ Անկախության հրապարակից դեպի Մոնտեվիդեոյի քաղաքապետարան:
Քաղաքապետարանի առջև հնչած ելույթներում նաև շեշտադրվել է Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ձեռնարկած վերջին ագրեսիայի հարցը: Ուրուգվայի հայերը դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և իրենց համերաշխությունը հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որը ձգտում է հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը՝ ինքնորոշման իրավունքի հիմքով:
«Միաժամանակ մենք դատապարտում ենք Թուրքիայի կառավարության, Էրդողանի ամոթալի աջակցությունն Ադրբեջանին, որը համարում ենք 101 տարի առաջ սկսված Օսմանյան կայսրության քաղաքականության շարունակությունը»,- նշել են ցույցի մասնակիցները:
Ապրիլի 25-ին նմանատիպ ցույցեր կկազմակերպվեն նաև Արգենտինայի Կորդոբա և Բուենոս Այրես քաղաքներում:
11:30
11:26
11:02
10:36
10:19
10:02
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02