Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանում կայացել է հայտնի հումորիստներ Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի համատեղ ունեցվածքը կիսելու գործով առաջին դատական նիստը, որին նրանք ներկա չեն եղել:
Ինչպես նշում է kp.ru-ն, աստղային զույգի համատեղ անշարժ գույքը գնահատվել է մոտ 1 միլիարդ ռուբլի:
Հումորիստների շահերը պաշտպանողների խոսքերով՝ Պետրոսյանը պատրաստ է իրենց համատեղ հարստությունը հավասար կիսել, սակայն Ստեպանենկոյին դա չի բավարարում, ու նա հավակնում է դատարանի միջոցով ստանալ ունեցվածքի 80%-ը:
Պետրոսյանի փաստաբանը մանրամասնել է, որ զույգը, պաշտոնապես ամուսնալուծված չլինելով հանդերձ, վերջին 15 տարվա ընթացքում միասին չի ապրում և որ տվյալ մեկ միլիարդ ռուբլու անշարժ գույքը ձեռք է բերվել այն տարիներին, երբ նրանք այլևս միասին չէին:
Փաստաբանի խոսքով, երբ Պետրոսյանն իրեն դիմել է՝ խնդրել է Ստեպանենկոյի հարցում որևէ խորամանկ քայլի չդիմել, ամեն ինչ անել պարզ, որպեսզի իրենք հետագայում ստեղծագործական ոլորտում կարողանան միասին աշխատել:
«Մեր նպատակն է ամեն ինչ անել քաղաքակիրթ ձևով ու առանց աղմուկի, բայց Ստեպանենկոյի շրջապատում կան մարդիկ, որոնք վստահեցնում են, որ կարող են Պետրոսյանից ամեն ինչ խլել, և նա նրանց հավատում է»,-նշել է փաստաբանը:
Աղբյուրը նշում է, որ Պետրոսյանն ու Ստեպանենկոն ամուսնացած են 30 տարի, ու այս ընթացքում նրանք ձեռք են բերել 5 բնակարան Մոսկվայի կենտրոնում, քառահարկ առանձնատուն, անտիկվար իրերի, մեքենաների հավաքածուներ ու այլ թանկարժեք իրեր:
Հիշեցնենք, որ ունեցվածքը կիսելու վերաբերյալ առաջին հայցը ներկայացվել էր Ստեպանենկոյի կողմից:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02