ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վրաց-օսական հակամարտության 10-րդ տարելիցին կոչ է արել կողմերին հարցերը լուծել երկխոսության միջոցով: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հաքը, գրում է ՄԱԿ-ի կայքը:
«Բոլոր շահագրգիռ կողմերը պետք է առաջնահերթ ուշադրություն հատկացնեն երկխոսության միջոցով առաջընթացին և խուսափեն պառակտիչ քաղաքականությունից և միակողմանի գործողություններից, որոնք կարող են բացասաբար ազդել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության վրա»,- ասված է Գուտերեշի հայտարարությունում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Հարավային Օսիայում հակամարտության տարելիցը «հիշեցում է այդ և Եվրոպայում այլ չլուծված հակամարտությունների կարգավորման անհրաժեշտության մասին»:
«Գլխավոր քարտուղարը հիշեցնում է, որ չնայած Ժնևի միջազգային քննարկումները և արձագանքման ու միջադեպերի կանխման մեխանիզմը վերջին տարիներին զգալիորեն նպաստել են կայունության ամրապնդմանը, անհրաժեշտ է ավելին անել անվտանգության առանցքային և մարդասիրական հարցերի, այդ թվում՝ ներքին տեղահանվածների և փախստականների բարդ դրությանը վերաբերող հարցերի լուծման համար»,- ասել է մամուլի գրասենյակի ներկայացուցիչը և հավելել, որ ՄԱԿ-ը «կշարունակի ամբողջությամբ աջակցել այդ կարևոր մեխանիզմին» և աշխատել Եվրամիության ու ԵԱՀԿ-ի հետ՝ «բոլոր հարցերի վերաբերյալ առաջընթաց գրանցելու համար»:
2008 թվականի լույս օգոստոսի 8-ին սկսվեց վրաց-օսական, նույն ինքը՝ ռուս-վրացական պատերազմը, որը հայտնի է նաև որպես «օգոստոսյան պատերազմ»։ Այն տևեց 5 օր և ավարտվեց վրացական կողմի պարտությամբ։ Դրանից հետո ՌԴ-ն ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02