Շատ եք պահանջում Նիկոլից, շատ-շատ, առավելագույնը, ինչն ի զորու չէր և չէ։ Ինձնից ռուսական կայսրության, բոլշևիզմի ու պուտինյան Ռուսիայի քաղաքականությունն ատող չլինեք, բայց երբ պահանջում եք ազատամարտի հանելով ժողովրդին տապալել նրա լուծը, որովհետև առանց դրա ոչինչ փոխել հնարավոր չէ, կա՛մ վտանգի չափը չեք զգում, կա՛մ ձեզ համար կարևոր չէ՝ ինչ կհետևի այդ քայլին։ Նախ՝ ներսում ռեսուրս չունի, երկրորդ՝ լայնածավալ պատերազմի մեջ կհայտնվենք։ Չեմ վախեցնում, ՀՀԿ-ի թելն էլ չեմ մանում։ Հեռու ու մոտիկ հարևանների, մեր պատմությունից օրինակ նույնպես չեմ բերի։ Ուղղակի պիտի սպասել հարմար պահի, իսկ դա գալու է, մնում է՝ մենք պատրաստ լինենք։ Հենց այնպե՞ս էր Սաակաշվիլին հետևության հանգել՝ Փաշինյանն աշխատում է իմ սխալները թույլ չտալ։
Գրում են՝ առանց սահմանադրությունը փոխելու արդյունք ակնկալելը պարզամտություն է, իսկ ոմանք՝ կեղծված Սահմանադրությունը լավ էլ Նիկոլի «հագով» է, ու նա սիրով-սրտով է այն կրում։ Չեմ կարծում, մանավանդ ասել է, որ իշխանությունը գերկենտրոնացված է և, համենայն դեպս, ի տես ջանում է չուղղորդել մյուս օղակներին։ Ակնհայտ է՝ հիմա չի կարող այն փոխել և այդ քայլին կգնա ընտրություններից հետո, երբ պինդ կլինի թիկունքը, որովհետև ժողովրդի վստահությունը դեռ քիչ է, և կարող ուժերը նրան օրենքի շրջանակներում գահընկեց կանեն։ Հա՛, ճիշտ եք, այդ դեպքում ժողովուրդը դուրս կգա փողոց, բայց մեզ ներքին երկպառակություն պե՞տք է, երբ առանց այդ էլ հազար ու մի շահեր են բախվում, կեղտը համատարած և խորքային է։ Անկանխատեսելի են հետևանքները նաև գործող խորհրդարանը ցրելու դեպքում։
Ու էլի որքա՜ն պահանջ, խորհուրդ ու հրահանգ, մեղադրանք․․․ Երբ պահանջողների ճնշող մասը խանութում չի համարձակվում կտրոն ուզել վաճառողից, «դուխ» չունի երթուղայինի վարորդին ասի՝ երաժշտությունն անջատիր, դիտողություն չի անի աղբ թափողին․․․
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02