Եվ ՛ Ռոբերտ Քոչարյանի, և ՛ Սերժ Սարգսյանի նախագահության էտապներում հայ-ռուսական հարաբերությունները չեն եղել տերն ու ծառայի կամ մեծ ու փոքր եղբայրների հարթակում․․․
Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում Հայաստանը համարվելով Ռուսաստանի համար իրապես կանատեսելի, վստահելի և ռազմավարական դաշնակից վարել է կոմպլիմենտար քաղաքականություն ՝ ակտիվորեն խորացնելով հարաբերությունները նաև Արևմուտքի հետ , ինչի արդյունքում հենց Քոչարյանի նախագահության շրջանում Հայաստանը դարձավ Եվրախորհրդի անդամ և Ստրասբուրգում նախագահ Քոչարյանն անձամբ բարձրացրեց Հայաստանի եռագույնը ։ Նախագահ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի հարաբերությունները չափազանց ջերմ և ընկերական էին և պահպանվում են մինչ այսօր , բայց դա չէր խանգարում Արևմուտքի հետ կառուցել ջերմ հարաբերուություններ՝ մինչև անգամ համագործակցել ՆԱՏՕ-ի հետ։
Քոչարյանի իշխանության ժամանակ ավելի քան 20 պետություններ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը և փաստն այն է , որ երկրորդ նախագահին հաջողվեց կոմպլիմենտար քաղաքականության արդյունքում ջերմ հարաբերություններ պահպանել և՛ Ռուաստանի, և ՛ Արևմուտքի, և՛ արևմուտքի կողմից սանկցիաների տակ գտնվող Իրանի հետ։
Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում Հայաստանը դարձյալ շարունակեց ռազմավարական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, բայց մյուս կողմից՝ շարունակել խորացնել հարաբերությունները Արևմուտքի հետ , որի արդյունքում Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ և այդ կազմակերպության միակ անդամը, որը հնարավորություն ունեցավ առանց Ռուսաստանի հետ հարաբերություններ փչացնելու՝ Եվրամիության հետ կնքելու Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության միացյալ գործողությունների ծրագիրը, որն անշուշտ դիվանագիտական մեծ հաղթանակ էր փոքրիկ Հայաստանի համար, քանզի Հայաստանը հայտ ներկայացրեց՝ կամուրջ դառնալու ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև ։
Երրորդ նախագահին ևս հաջողվեց հավասարակշռված հարաբերություններ պահպանել Ռուսաստանի և Արևմուտքի միջև, ավելին՝ սկսեցին խորանալ Ռուսաստանի և Արևմուտքի համար գլխավոր մրցակից համարվող Չինաստանի հետ ։
Բայց ահա Ռուսաստանի, Արևմուտքի և առհասարակ բոլորի հետ հավասարը հավասարի հետ խոսելու գաղափարներով տոգորված Փաշինյանին հաջողվեց ընդամենը երեք ամսում վտանագավորության աստիճանի հասնող լարվածություն ստեղծել հայ-ռուսական հարաբերություններում, մուննաթ գալ Արևմուտքի վրա, և Արևմուտքից չստանալ որևէ լուրջ աջակցություն , որի արդյունքում Հայաստանին սպառնում է հայտնվել քաղաքական, տնտեսական լրջագույն պրոբլեմների առջև։
Այնպես, որ նախկինների արտաքին քաղաքականությունը քննադատելուց և այն վասալական ներկայացնելուց առաջ պետք է ուղղակի հիշել սեփական պատմությունը , հիմնվել փաստերի վրա , որից պարզ կլինի, որ իրականում երկրորդ և երրորդ նախագահների շրջանում Հայաստանը բոլոր աշխարհաքաղաքական բևեռների հետ շփվել է հավասարը հավասարի կարգավիճակով՝ առանց դրա մասին բարձրաձայնելու, առանց ավելորդ շոուների , իսկ ահա այսօր մեծ-մեծ խոսելով ու դուխով Հայաստանը փչացնում է իր անչափ կարևոր հարաբերությունները Ռուսաստանի հետ , իսկ Արևմուտքը ոչնչով չի սատարում և չի աջակցում օրվա իշխանություններին։
Ուզեք, թե չուզեք սա է իրականությունը ...
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44