Օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էռլունի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանը բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության և ՉԺՀ դեսպանության վաղեմի գործընկերությունն ու երկու երկրների իրավապահ կառույցների սերտ համագործակցությունը:
Տյան Էռլունը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վալերիյ Օսիպյանին շնորհավորեց ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ փոխգործակցությունը այսուհետ էլ խորանալու և ընդլայնվելու է:
ՀՀ ոստիկանության պետը բարձր գնահատեց չինական կողմի աջակցությունը ոստիկանության տեխնիկական վերազինման ոլորտում և հետագա գործակցությունը կարևորեց մասնավորապես ճանապարհային ոստիկանության որակական բարեփոխման ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Տյան Էռլունը դրական գնահատեց հասարակական կարգի ապահովման գործում նկատելի ձեռքբերումները` դա դիտելով հատկապես տուրիզմի զարգացման համատեքստում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության զարգացման և աջակցության խորացման կոնկրետ մեխանիզմներ ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44