Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ իրեն Վրաստան այցելելու արգելքին: Նա ասաց, որ դեռ անցած տարի հոկտեմբերին ինքը տասը հոգանոց խմբով այցելել էր Վրաստան՝ ուսումնասիրելու հայկական հուշարձանները, և այդ այցից հետո իրենք հայտնվել են Վրաստանի անցանկալի անձանց ցուցակում:
Նա նշեց, որ իր պարագայում կարող էին պատճառաբանել, թե ինքը ուսումնասիրություն է կատարել առանց թույլտվության, սակայն վարորդը և պարզապես խմբի հետ եկած կամավորները ևս հայտնվել են անցանկալի անձանց ցուցակում: Ըստ նրա՝ դրա պատճառը կարող է լինել նախկինում իր հրատարակված «Վրաց պետական քաղաքականությունը և հայկական մշակույթը» գիրքը, «Թիֆլիսի քաղաքագլուխները» աշխատությունը, որտեղ 8 դարի պատմություն էր ներկայացրել:
Սամվել Կարապետյանն ասաց, որ նամակ է գրել Վրաստանի դեսպանին, սակայն պատասխան չի ստացել: Նա ներկայացրեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության խորհրդականը իրենց պարզաբանել է, որ պատասխան չի էլ լինի, քանի որ, եթե Վրաստանը վտանգ է տեսնում որոշ անձանց առումով, մեկընդմիշտ է համարում անցանկալի անձ:
«Ինչպես ասում են՝ գող, սիրտը դող, բայց պետք է գողը պատժվի»,-ասաց նա և նշեց, որ այս որոշմամբ իրենց գործը չի դադարելու, քանի որ շատ գործընկերներ ունենք, որոնք կօգնեն:
Սամվել Կարապետյանն ասաց, որ մշակույթի նախարարը, ՀՀ Նախագահահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ևս տեղյակ են խնդրից, սակայն ԱԳՆ խորհրդականն իրենց ասել է, որ որևէ փոփոխություն չեն կարող մտցնել:
«Միակ պայքարի ձևը համարժեք քայլերն են. 30-ից ավելի գիտնականների ցուցակ եմ տալու, որ նրանք էլ Հայաստանի համար անցանկալի անձ համարվեն: ՀՀ ԱԳՆ-ն շահեկան խորհրդատվություն տրամադրեց»,-ասաց նա և նշեց, որ այդ գիտնականները ակնհայտ կեղծարարությամբ են զբաղվում:
Սամվել Կարապետյանն ասաց, որ անցած տարի լույս է տեսել «Եղեռն եղեռնից հետո» եռալեզու՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն աշխատությունը, որը ներկայացնում է Արևմտյան Հայաստանի տարածքում այն ամենը, ինչը տեղի է ունեցել մեր նյութական ժառանգության հետ: Նա հայտնեց, որ աշխատությունը թարգմանվել է նաև թուրքերեն:
«Շատ թուրքեր ուզում են իմանալ, թե ինչ են արել իրենք, այդ հնարավորությունը պետք է տալ, տասնամյակների քարոզչությունը ծածկել է իրականությանը»,-ասաց նա:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02