Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջերս հրապարակել է «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3–րդ հոդվածի խախտում:
Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՄԻԵԴ կայքից:
Նշենք, որ ՄԻԵԴ 3-րդ հոդվածը սահմանում է՝ խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելում:
1958 թվականին ծնված, Երևանի բնակիչ Աիդա Հովհաննիսյանը պնդել է, որ իր վերադասներն իրեն ենթարկել են նվաստացնող վերաբերմունքի և ներպետական մարմիններն իր պնդումների վերաբերյալ չեն իրականացրել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներին համապատասխան արդյունավետ քննություն: Նա Բնապահպանության նախարարությունում աշխատել է որպես պետական տեսուչ:
Եվրոպական դատարանն արձանագրել է, որ ՀՀ իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ քննություն և ՀՀ բնապահպանության նախարարությունում չի իրականցվել ներքին քննություն` հաստատելով դիմումատուի նկատմամբ Կոնվենցիայի 3–րդ հոդվածով սահմանված ընթացակարգային բաղադրիչի խախտում:
Ընդ որում, Եվրոպական դատարանը 3-րդ հոդվածի նյութական բաղադրիչի խախտում չի արձանագրել:
Դիմումատուն պահանջել է ընդհանուր 10 հզր 510 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի և իր ծախսերի ու ծախքերի փոխհատուցում: Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուին վճարել 3000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ մերժելով դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01