Ֆրանսիայի ոստիկանությունը խուզարկություն է անցկացնում վարորդի տանը, ով հինգշաբթի երեկոյան իր վարած բեռնատարով մխրճվել է Նիսի լողափի մոտ գտնվող մարդկանց մեջ՝ սպանելով առնվազն 84 մարդու: Այդ մասին հայտնել է iTele հեռուստաալիքը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ աղբյուրի:
Հեռուստաալիքը հայտնել է, որ վարորդի փաստաթղթերը հայտնաբերվել են բեռնատարում:
AFP գործակալությունը, վկայակոչելով ոստիկանությունում աղբյուրներին, հայտնել է, որ ֆրանսիացի քննիչները վերջնականապես հաստատել են բեռնատարի վարորդի ինքնությունը:
Le Figaro-ն նշում է, որ բեռնատարը, որով ահաբեկիչը մխրճվել է մարդկանց մեջ, վարձակալության էր վերցվել մի քանի օր առաջ:
Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով հետաքննությանը մոտ աղբյուրի, հայտնել է, որ ահաբեկչություն կատարած անձի ինքնությունը հաստատվել է: Նա ծագմամբ Թունիսից 31-ամյա ֆրանսիացի է:
Nice Matin թերթը հայտնել է, որ բեռնատարի վարորդը Նիսում ապրող 31-ամյա թունիսցի է եղել:
Գործակալությունը նաև հայտնում է, որ ահաբեկչության հեղինակը նախկինում հայտնի է եղել ոստիկաններին, սակայն հետախուզական ծառայությունները նրա մասին չեն իմացել:
Գործակալության տեղեկություններով՝ կասկածյալը ներգրավված է եղել քրեական գործերում, որոնք մասնավորապես կապված էին գողությունների և խուլիգանության հետ:
Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափին` Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության հրավառությունը դիտելու: Զոհվել է 84 մարդ։
Ականատեսների համաձայն՝ բեռնատարն անդադար զիգզագաձև շարժումներով վրաերթի է ենթարկել մարդկանց 2 կմ շարունակ: Նա նաև կրակել է ամբոխի ուղղությամբ: Հարձակվողը չեզոքացվել է ոստիկանության ուժերի կողմից:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Նիսում արյունալի հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին, վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներում չհաստատված տվյալները, իր պաշտոնական կայքում գրել է բրիտանական The Daily Mail-ը:
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02