«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի՝ «Արցախի» դեմ հանդիպումից հետո պաշտոնից իր հրաժարականի մասին է հայտնել,- տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
«Ես որոշում եմ կայացրել «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին: Որոշումը էմոցիոնալ չէ, այլ մտածված: Առաջին երկու տուրում թիմի ցույց տված արդյունքները չեն կարող գոհացուցիչ լինել և դրանք բավարար չեն առաջին հերթին ինձ համար՝ որպես մարզչի:
Գտնում եմ, որ ներկայումս ես չեմ կարող լուծել իմ առջև դրված՝ չեմպիոն դառնալու խնդիրը: Նախորդ մրցաշրջանում մեր թիմն ունեցավ հաջող արդյունքներ, սակայն ներկայումս թիմի խաղում անկում կա:
Կարծում եմ, որ լինում են պահեր, երբ պետք է հանուն թիմի նման որոշում կայացնել: Այսպիսին է մարզչի կյանքը, պետք է ընդունել դա և շարժվել առաջ:
Հուսով եմ, որ իմ այս որոշման արդյունքում թիմը կփոխվի դեպի դրականը և ֆուտբոլիստները նոր, թարմ հայացքով կմոտենան խաղերին:
Շնորհակալություն եմ հայտնում «Բանանցի» ղեկավարությանը այս ընթացքում ինձ վստահելու համար, ֆուտբոլիստներին ու ողջ անձնակազմին շնորհակալություն եմ հայտում համատեղ աշխատանքի համար և մաղթում եմ հետագա հաջողություններ»,- ասել է Արամ Ոսկանյանը:
Արամ Ոսկանյանի հետ միասին ակումբից հեռանալու որոշում է կայացրել նաև նրա օգնական Մանուկ Սարգսյանը:
«Բանանցը» շնորհակալություն է հայտնել մարզչին. ««Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արամ Ոսկանյանին ակումբում կատարած աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում իր հետագա մարզչական կարիերայում»,- գրված է ակումբի կայքում:
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
14:03 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
19:23 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02