ԱՄՆ-ի ավելի քան 100 տպագիր հրատարակություններ մտադիր են փոխհամաձայնեցմամբ խմբագրական հոդվածներ հրապարակել եւ դրանցում մտահոգություն հայտնել ԶԼՄ-ների աշխատողների վրա նախագահ Դոնալդ Թրամփի շարունակվող հարձակումների կապակցությամբ:
Ինչպես հայտնել Է CNN հեռուստաընկերությունը, նման նախաձեռնությամբ հանդես Է եկել The Boston Globe թերթը: «Մենք պատրաստվում են օգոստոսի 16-ին խմբագրական հոդված հրապարարկել մամուլի հասցեին ԱՄՆ-ի վարչակազմի կողմից հարձակումների վտանգների վերաբերյալ եւ մյուս հրատարակություններին խնդրում ենք իրենց սեփական հոդվածները հրապարակել նույն այդ օրը»,-ալիքը մեջբերում Է Բոստոնում (Մասաչուսեթսի նահանգ) հաստատված թերթի խմբագրության հայտարարությունը:
Ինչպես հեռուստաալիքին հայտարարել Է The Boston Globe-ի ներկայացուցիչ Մարջորի Փրիթչարդը, թերթի հորդորին արձագանքել են արդեն ԱՄՆ-ի հարյուրից ավելի պարբերական հրատարակություններ:
«Դրանք բոլորը լի են ժուռնալիստիկայի վրա Թրամփի հարձակումներին դիմակայելու վճռականությամբ»,-նշել Է Փրիթչարդը:
Թրամփն ավելի վաղ ԱՄՆ-ի լիբերալ ԶԼՄ-ներին քանիցս մեղադրել Է այն բանում, որ դրանք, նրա կարծիքով, կանխակալ վերաբերմունք ունեն իր եւ իր վարչակազմի որոշումների նկատմամբ: Նախագահը պնդում Է, որ այնպիսի հեռուստաալիքներ, ինչպիսիք են CNN-ը, NBC-ն, ABC-ն, ինչպես նաեւ մի շարք տպագիր հրատարակություններ, ներառյալ The New York Times թերթը, ակնհայտ ստահոդ տեղեկատվություն են հրապարակում: Դրանցում աշխատող լրագրողներին Սպիտակ տան ղեկավարը անվանել Է «ժողովրդի թշնամիներ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02