Շարմազանովը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերություններում այժմ լավագույն ժամանակները չեն, և պետք է դրանք վերադարձնել կայուն վիճակի:
Հայաստանի այսօրվա իշխանությունն ապակայունացնում է հարաբերությունները դաշնակիցների հետ, իսկ Ադրբեջանը, հակառակը, ամրապնդում է դրանք։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով Կասպից ծովի իրավական կարգավիճակի հռչակագրի մասին հարցին։
Օգոստոսի 12-ին կնքված հռչակագրի համաձայն` Ադրբեջանը նոր տարածքներ է ստանում Կասպից ծովից։
Շարմազանովն ավելացրեց, որ հայ-ռուսական հարաբերություններում այժմ լավագույն ժամանակները չեն, որքան էլ նոր կառավարությունում պաշտպանության ու արտաքին գործերի նախարարները հակառակը պնդեն։
Փոխխոսնակի կարծիքով` դրա մասին է վկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` կապված Հայաստանում ռուսական զորավարժությունների հետ (Փանիկ գյուղը), ինչպես նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը` կապված Ռոբերտ Քոչարյանի ու բարձրաստիճան զինվորականների դեմ առաջադրված մեղադրանքների հետ։
Միաժամանակ փոխխոսնակը կարծում է, որ Փաշինյանը չի կարող բավարար չափով հիմնավորել` ինչու է Հայաստանը ներկա ՆԱՏՕ-ի զորավարժություններին, եթե երկիրը ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի անդամ է։ Հարցն այն չէ` Հայաստանը պետք է մասնակցի, թե ոչ, այլ այն` ինչպես է Փաշինյանը հիմնավորել դա. նա նշել է, որ Սերժ Սարգսյանն էլ է այդպիսի զորավարժությունների ներկա եղել։
«Ու այդ ֆոնին մեր հակառակորդը փաստաթուղթ է կնքում ԵԱՏՄ-ի երկու կարևոր մասնակիցների` Ռուսաստանի ու Ղազախստանի և մեր շատ կարևոր հարևան Իրանի հետ», — ասաց փոխխոսնակը։
Մինչդեռ Հայաստանի նոր ղեկավարությունը Երևանում հանրահավաք է կազմակերպում։
«Ներկայիս իշխանությունը կրկնում է` «դուխով, դուխով»։ Դուխով ո՞ւր են հասնելու։ Սա մեր ընդհանուր երկիրն է։ Մենք չենք չարախնդում, մենք նախկին իշխանության բարդույթ չունենք։ Արտաքին հարցերում ես Փաշինյանի կողքին եմ, բայց ես լրջորեն մտահոգված եմ», — ընդգծեց Շարմազանովը։
Պատգամավորը համոզված է, որ արտաքին գործընկերների հետ հարաբերությունները պետք է պահել, իսկ Ռուսաստանի հետ փոխադարձ վստահությունը վերականգնել։
Նշենք, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիրը կբացառի ծովում ոչ տարածաշրջանային տերությունների ներկայությունը։
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02