Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը խոսք է տվել չեղարկել պետական պաշտոնյաների համար բյուջեի հաշվին բժշկական ապահովագրությունը:
Ինչպես նշում է ria.ru-ն, Լոպես Օբրադորն ընդգծել է, որ դա անում է պետական միջոցները խնայելու համար:
«Պետության բարձրագույն չինովնիկների համար չի լինի բժշկական ապահովագրություն, մասնավոր հիվանդանոցներում բուժում ստանալու հնարավորություն: Մենք այդ մասին ասել ենք քարոզարշավի ժամանակ: Մենք տնտեսելու ենք, և հուսով եմ, որ իշխանության մյուս ճյուղերն էլ նույնը կանեն»,- հայտարարել է նորընտիր նախագահը:
Ավելի վաղ քաղաքական գործիչը խոստացել էր, որ պաշտոնը ստանձնելուց հետո ոչ մի պետաշխատող չի կարողանա նախագահից ավելի բարձր աշխատավարձ ստանալ: Լոպես Օբրադորը նախագահական աշխատավարձը կկիսի ու պատրաստվում է կրճատել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, որպեսզի կարողանա բարձրացնել կարիքավոր խավի աշխատավարձերը:
Սակայն Լոպես Օբրադորն այսքանով չի սահմանափակվել: Նա հրաժարվել է մայրաքաղաք Մեխիկոյում գտնվող շքեղ նախագահական նստավայրից՝ հայտարարելով, որ այն կվերածի ժողովրդի համար նախատեսված մշակութային կենտրոնի:
Բացի այդ, նա հայտարարել է նախագահական օդանավը վաճառելու մտադրության մասին, արգելել է բարձրաստիճան պաշտոնյաներին ճամփորդել մասնավոր օդանավերով և ուղղաթիռներով:
«Այս ամենի վերջը դրվելու է: Մենք չենք կարող ունենալ հարուստ կառավարություն ու աղքատ բնակչություն»,-ասել է նախագահը:
Հիշեցնենք, որ Լոպես Օբրադորը նախագահի պաշտոնը կստանձնի դեկտեմբերի 1-ին:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02