Մադրիդյան սկզբունքները շարունակում են բանակցությունների սեղանին մնալ , նոր իշխանությունների, վարչապետի կողմից չի մերժվել, կարգավորման գործընթացում փոփոխություններ չկան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։ Նա ընդգծեց, որ Մադրիդյանը փաստաթուղթը հակաարցախյան է, հակատարածաշրջանային:
«Այլ բան չունենք սեղանի վրա, մենք ունենք միայն ու միայն Մադրիրդյան սկզբունքներ: Մադրիդյան սկզբունքների հիմքը դրվել է 1990-1991 թթ-ին, և 1992 թ-ին Հայաստանը համաձայնել է մի շատ տխուր կետի հետ, այն է, ինչը արտահայտել էր հարցազրույցի ընթացքում առաջին նախագահը, ըստ որի Հայաստանը համաձայն է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում՝ ավելի բարձր կարգավիճակով՝ ինքնավար հանրապետության: Դրանից այն կողմ հայկական կողմը որևէ ռեալ քայլ չի արել՝ փոխելու համար այդ մոտեցումը: 2-րդ և 3-րդ նախագահները խիստ կոշտ, բայց բանավոր ասել են, որ Արցախը չի կարող ենթարկվել Ադրբեջանին, քանի որ երբևէ չի եղել նրա կազմում, բայց փաստաթղթում ամրագրված չէ»-շեշտեց նա:
Լարիսա Ալավերդյանն ասաց, որ հիմա դիրքորոշման մեղմացնող արտահայտություններ են հնչում: Օրինակ՝ այն, որ նույն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով մայիսին հայտարարում էր, որ Արցախը պետք է բանակցային սեղանի կողմ լինի, հիմա հայտարարել է, որ բոլոր փաստաթղթերում նշված է, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին վերջին փուլում:
Լարիսա Ալավերդյանը զարմանալի է համարում այն, որ հայկական կողմից խոսվում է Նախիջևանի հարցով Կասպրշիկի գրասենյակ դիմելու մասին, սա այն դեպքում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը նման մանդատ չունի:
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01