«Կասպյան դաշինքը վերաբերում է Կասպից ծովի ափամերձ հինգ պետություններին, և հայկական կողմն այստեղ մեկնաբանելու շատ բան չունի: Հայաստանը, բնականաբար, հետևում է բոլոր այն գործընթացներին, որոնք կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն որոշակի ազդեցություն ունենալ մեզ վրա: Հետագայում կարվեն համապատասխան եզրակացություններ»,- այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:
Լրագրողների խնդրանքով նա անդրադարձավ նաև ՀՀ արտգործնախարարի վերաբերյալ վերջերս քննադատական հոդվածով հանդես եկած Գուրգեն Խաժակյանին՝ (վերջինս նախկինում աշխատել է ԱԳՆ-ում՝ խմբ.) նշելով, որ ԱԳ նախկին աշխատակիցների՝ բացասական ձևակերպումներով հոդվածները մեկնաբանության արժանի չեն:
«Երբ ես ԱԳՆ-ում առաջին քայլերն էի անում, Գուրգեն Խաժակյանի դեպքը մեզ օրինակ էր բերվում: Նա, եթե չեմ սխալվում, ԱԳՆ պատմության մեջ միակ անձնավորությունն էր, ով աշխատանքից հեռացվել էր դիվանագիտական գործունեության մեջ որևէ պիտանիություն չունենալու պատճառով: Այսպես գրված էր պաշտոնական հեռացման փաստաթղթում»,- հիշեցրեց Աննա Նաղդալյանը:
Հարցին՝ հավաստի՞ են տեղեկությունները, որ փորձ է արվում վերադարձնել 2008 թվականի մարտյան դեպքերից հետո ՄԻԵԴ-ից հեռացված պաշտոնյաներին՝ Ռուբեն Շուգարյանին, Վլադիմիր Կարապետյանին, Մարթա Այվազյանին, բանախոսը պատասխանեց, որ նման տեղեկություններ ինքը չունի:
Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշեց, որ Իրանը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է, և այդ երկրի հետ հարաբերությունները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն:
«Բնականաբար, մենք հետևում ենք Իրանի շուրջ տեղի ունեցող բոլոր զարգացումներին: 2015 թվականին Հայաստանն առաջին երկրներից մեկն էր, որը ողջունեց Համապարփակ ծրագրի ընդունումը, քանի որ շարժվում էր այն տեսլականով, թե ինչ հնարավորություններ էին բացվում տարածաշրջանում համագործակցության ընդլայնման առումով: Բնականաբար, վերջին զարգացումները մտահոգիչ են, բայց Հայաստանը շարունակում է բաց երկխոսություն վարել և իրանական, և գործընթացում ներգրաված բոլոր կողմերի հետ: Մենք ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը և դրանցով պայմանավորված մեր դիրքորոշումը»,- նշեց Աննա Նաղդալյանը:
Հարցին՝ նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրանը, ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանեց, որ այսօրվա դրությամբ օրակարգում նման հարց չկա:
«Տարբեր մակարդակի փոխայցելություններ տարվա ընթացքում ծրագրվում են, բայց հստակ ժամկետներ դեռևս չկան»,- ամփոփեց բանախոսը:
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01