էկոնոմիկայի նախարարությունում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ այսօր լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե ինչ արդյունքներ է գրանցել մոնոպոլիաների դեմ պայքարը և արդյոք նախարարին հաջողվե՞ց բացահայտել մոնոպոլիստներին: «Բոլոր ապրանքատեսակների մասով մենք ստեղծում ենք էլեկտրոնային համակարգ, որտեղ ցանկացած քաղաքացի հնարավորություն կունենա որևէ ապրանքի մասով մուտքագրել այդ ապրանքի կոդը կամ անվանումը, և իր համար պարզի բոլոր ընթացակարգերը»,- ի պատասխան ասաց նախարար Արծվիկ Մինասյանը:
Նախարարը կարծում է, որ այդ համակարգի ներդրմամբ շփումը քիչ կլինի, իսկ տնտեսվարող սուբյեկտներն ու քաղաքացիները կլինեն ավելի տեղեկացված: «Ոլորտների մասին, երբ մենք խոսում ենք, անուններ հրապարակելն անիմաստ է դառնում, որովհետև, եթե խոսում ենք ոլորտում գերիշխող դիրքի մասին և ասում ենք, որ օրենքի համաձայն, թեև իրենք մենաշնորհ չեն, բայց ընկավում է այդպես, և փաստացի իրենք թելադրում են շուկան, ըստ էության, այս ոլորտում գտնվող բոլոր գերիշխող դիրք ունեցող սուբյեկտները դառնում են տնտեսական տեսակետից մենաշնորհային դիրք ունեցողներ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ օրենսդրական վերանայումների խնդիր կա:
Պատասխանելով հարցին՝ թե կասե՞ք մենաշնորհային դիրք զբաղեցնողների անունները, Մինասյանն ասաց. «Անունները դուք ինձնից շատ լավ գիտեք, ավելորդ տնտեսական քաղաքականությունը վերածել նեղ, փոքր, խմբային, անձնական մոտեցումների ես պատրաստ չեմ, որովհետև իմ գլխավոր խնդիրը համակարգային լուծումներ առաջարկելն է՝ կառավարությանը ոլորտներն ամբողջական ազատականացնելու ուղղությամբ»:
Անդրադառնալով շաքարավազի ներկրման վերաբերյալ իր նախկին հայտարարություններին՝ նա ասաց, որ իր խոսքը վերաբերել է Հայաստանի տնտեսության զարգացման մոդելների մշակմանը: «Բոլոր այն ապրանքները, որոնք որ հնարավոր է արտադրվեն Հայաստանում, մենք իրականացնելու ենք ներմուծման փոխարինման ամբողջական քաղաքականություն տեղական տնտեսության և ձեռնարկությունների իրավունքների պաշտպանության լիարժեք համակարգով»,- ասաց նախարարը:
Լրագրողները կրկին անուններ պահանջեցին Արծվիկ Մինասյանից: «Իսկ ձեզ հայտնի չե՞ն անունները, կազմակերպությունների անունները, որ հրապարակվում են, դա ձեզ բավարար չե՞ն: Լրագրողական հնարքներին ես էլ եմ տիրապետում՝ իմ փորձառությունից ելնելով: Թույլ տվեք անցնել հարցերի պատասխաններին և չենթարկվել, նորից եմ ասում, նեղ, փոքր, անձնական, խմբային շահերին»,- հակադարձեց նախարարը:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47