Թուրքիան միացել է այն երկրներին, որոնք մասնակցում են ԱՄՆ-ի հետ «առևտրային պատերազմին»։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարգադրությամբ չորեքշաբթի, ի պատասխան ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների, կտրուկ բարձրացվել են մի շարք ամերիկյան ապրանքների ներկրման համար մաքսատուրքերը։ ԱՄՆ-ից ծխախոտի ներկրման մաքսատուրքն ավելացել է 60%-ով, ալկոհոլինը՝ 140%-ով, մեքենաներինը՝ 120%-ով: Բացի այդ, ավելացել են բրնձի, մրգերի, կոսմետիկ պարագաների և մի շարք այլ ապրանքների ներկրման համար մաքսատուրքերը: Նախօրեին Էրդողանը հայտարարել էր, որ երկիրը կբոյկոտի Միացյալ Նահանգներում արտադրվող էլեկտրատեխնիկան:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն կրկնապատկել է Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը, ինչպես նաև Թուրքիայում ամերիկացի հոգևորականի կալանավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Անկարայի նկատմամբ:
Էրդողանը վստահ է՝ Թուրքիայի նկատմամբ տնտեսական ճնշման փորձերը հաջողությամբ չեն պսակվի։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ն փորձում է վնաս հասցնել թուրքական տնտեսությանը, քանի որ «այն համարվում է ամենաուժեղներից մեկը»։
Վերլուծաբանները նշում են, որ թուրքական լիրայի արժեզրկման խնդիրը երեկ չի առաջացել ու կապված չէ միայն պատժամիջոցների ու մաքսատուրքերի հետ։ Թուրքական լիրայի արժեզրկումը պայմանավորված է նաև դրամավարկային քաղաքականության վրա Էրդողանի ազդեցության հետ կապված մտավախություններով։ Նման կարծիք է հայտնել փորձագետ Գայդար Հասանովը։ Sberbank CIB-ից էլ Անդրեյ Կուզնեցովը հայտնել է, որ Թուրքիայում շարունակվում է արժութային ճգնաժամը. տեղի դրամավարկային իշխանությունները դեռ չեն ներկայացրել միջոցառումների ծրագիր, որոնք կհուսադրեին շուկայի մասնակիցներին։
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02