ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու դեպքում Դաշնակցությունը չի բացառում նրա հետ համագործակցությունը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը:
«Մենք բոլոր ուժերի հետ էլ մտադիր ենք համագործակցել: Բոլոր հայերի հետ մենք պատրաստ ենք համագործակցել, բայց հատուկ Քոչարյանի հետ համագործակցության ոչ որոշում ունենք, ոչ էլ օրակարգ»,- նշեց Հ. Մարգարյանը:
Նա հայտնեց, որ Ռ. Քոչարյանի կողմից համագործակցության առաջարկ ՀՅԴ-ին չի եղել: «Դաշնակցությունը» ևս մտադիր չէ նման առաջարկ անել:
Հարցին՝ հաշվի առնելով 2008 թ.-ի մարտի 1-ի դեպքերը՝ ՀՅԴ-ն հնարավոր համարում է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը, Հրանտ Մարգարյանը պատասխանեց. «Ես «Մարտի 1»-ի իրադարձությունների վերաբերյալ սեփական դատողություն չունեմ:
Ես գիտեմ, որ դեպքը պատահեց այդ ժամանակ բոլորի մեղքով: Եվ այդ 10 զոհերը, անկախ նրանից, թե ով է կրակել նրանց վրա, մեղքը բոլորի վզին է: Լևոն Տեր-Պետրոսյանի վզին էլ է փաթաթված, Ռոբերտ Քոչարյանի վզին էլ, դա այդպես պետք է նայել: Կարևոր չէ, թե ով է կրակել, կարևոր է, թե այդ երևույթն ով է ստեղծել»:
Ըստ նրա՝ «Մարտի 1»-ի ամենամեծ դասը բոլորի համար այն էր, որ 2018 թ.-ին այլևս բարիկադներ, մահակներ ի հայտ չեկան, այլ «ձեռքերը վեր շարժում» ստեղծվեց:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02