Տևական ժամանակ է լուրեր են պտտվում , և բավականին հավաստի , որ Արարատի մարզպետը մարզի տարբեր գյուղապետերի կանչում է իր մոտ, «խորհուրդ» տալիս դիմում գրել և հեռանալ գյուղապետի պաշտոնից, իսկ երբ ստանում է մերժում սպառնում է նրանց՝ ստուգումներ բացել կամ պետական այլ գերատեսչությունների միջոցով հաշվեհարդար տեսնել...
Ցավալին այն է, որ այս նորելուկ մարզպետը ինքն էլ գյուղապետ է եղել նույն մարզում՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում և նախկին իշխանությունները, նախկին մարզպետը փորձ չեն արել ստիպել նրան՝ հրաժարվելու գյուղապետի պաշտոնից քանզի հասկացել և հարգել են Տեղական ինքնակառավարման սկզբունքը և տվյալ գյուղի բնակիչների ընտրությունը:
Ես մի բանում վստահ եմ, եթե որևէ գյուղում բնակիչների մեծ մասը գյուղապետին չընդունի, չհարգի ապա որքան էլ այդ գյուղապետը լավ տղա լինի, հարուստ լինի, լավ կապեր ունենա մեկ օր ավել չի կարող աշխատել գյուղապետ :
Իսկ այն ինչ անում է Արարատի նորելուկ մարզպետը մի կողմից անհարգալից վերաբերմունք է տվյալ գյուղերի բնակիչների հանդեպ , մյուս կողմից գալիս է փաստելու, որ Նիկոլենք իշխանությունը վերցնելուց հետո զբաղված են՝ միմիայն և ամեն գնով սեփական կուսակցության դիրքերը ամրապնդելով և ցանկանում են մինչ գալիք ընտրություններ փոխել իրենց համար ոչ ցանկալի գյուղապետերին, քաղաքապետերին, որպեսզի ընտրությունների ժամանակ, իրենց նշանակած համայնքապետերի օգնությամբ, ապահովեն ՔՊ-ի մեծամասնությունը խորհրդարանում:
Կոչ եմ անում տվյալ գյուղապետերին չլռել և հրապարակայնորեն ներկայացնել Արարատի մարզպետի կողմից՝ իրենց նկատմամբ իրականացվող շանտաժները, սպառնալիքները և նաև կոչ եմ անում Նիկոլին՝ սեփական կուսակցությունը կայացնելու ճանապարհին չփորձել քանդել մեր պետական ապարատը , որը կառուցելու համար մեզանից բավականին երկար ժամանակ և ռեսուրսներ է պահանջվել:
Խոսում եք ժողովրդի անունի , բայց տարրական հարգանք չունեք նույն ժողովրդի հանդեպ...
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02