«Կոնցեռն Դիալոգ» ՓԲԸ փաստաբանական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք առաջադրելու, հետախուզում հայտարարելու և կալանավորելու վերաբերյալ: Հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ ոստիկանությունը՝ խնդրելով Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին տեղեկացնել իրենց:
Նշվածի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ 07/08/2018թ-ին Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով նախատեսված արարքի համար /խարդախություն՝ առանձնապես խոշոր չափերով/, նույն օրը Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ քննիչի որոշմամբ հայտարարվել է հետախուզում և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին: 08/08/2018թ-ին դատարանը որոշել է տիկին Ֆարմանյանին կալանավորել:
Նշված հանգամանքների մասին Անահիտ Ֆարմանյանը, ինչպես նաև նրա շահերի ներկայացուցիչ փաստաբան Հովհաննես Խուդոյանը տեղեկացված չեն եղել, չեն ծանուցվել համապատասխան դատավարական գործողությունների, ինչպես նաև դատական նիստին ներկայանալու մասին: Նշված ժամանակահատվածում տիկին Ֆարմանյանը գտնվել է ամենամյա արձակուրդում՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս, իսկ իրադարձությունների նման ընթացքի մասին տեղեկացել է զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներից, իսկ փաստաբանն առձեռն ստացել է դատավարական փաստաթղթերը և կից նյութերը միայն 12/08/2018թ․-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում:
Ստացված նյութերից պարզ է դարձել, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության համար հիմք է հանդիսացել այն, որ Անահիտ Ֆարմանյանը, ըստ քննիչի և դատարանի, կարող է խուսափել վարույթն իրականացնող մարմնից: Չբացահայտելով նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը՝ անհրաժեշտ է նշել, որ ներկայացված պատճառաբանություններն անհիմն են, քանի որ
Նշված փաստերի լույսի ներքո անհասկանալի են տիկին Ֆարմանյանին կալանավորելու, հետախուզում հայտարարելու և նշված բովանդակությամբ հաղորդագրություններ տարածելու՝ վարույթն իրականացնող մարմնի և ոստիկանության գործողությունները, երբ վերջիններս տեղեկացված են եղել Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի և դատավարական գործողությունների մասնակցելու պատրաստակամության մասին:
Նույն պատճառաբանությամբ անհիմն է Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը, որը սեղմ ժամկետում բողոքարկվելու է:
Ինչ վերաբերում է Անահիտ Ֆարմանյանին առաջադրված մեղադրանքին /խարդախություն/, ապա բողոքարկվելու է նաև այդ որոշումը՝ հաշվի առնելով, որ տիկին Ֆարմանյանը ոչ անձամբ, ոչ այլ անձի միջոցով երբևէ գումար չի հավաքագրել իր կամ այլ անձանց սեփականությունը դարձնելու նպատակով:
Կարևոր է ընդգծել, որ նշված իրավիճակում իրավական կոշտ գնահատականի են արժանի նաեւ իրավապահ մարմինների որոշ պաշտոնատար անձանց գործողությունները, սակայն ներկայում դեռևս անհրաժեշտ չենք համարում դրանց հրապարակումը:
Տիկին Ֆարմանյանի նկատմամբ ինչպես նախկինում կատարված, այնպես էլ հետագա հնարավոր ոչ օրինական գործողությունների համար մեղավոր անձանց արարքներին համապատասխան իրավական գնահատական տալու և պատասխանատվության կանչելու հարցում տիկին Ֆարմանյանին տրամադրելու ենք անհրաժեշտ իրավաբանական աջակցություն:
Հաշվի առնելով, որ իրավապահ մարմինների հետ համագործակցությունը ձախողվել է ոչ Անահիտ Ֆարմանյանի մեղքով, և նա մտավախություն ունի, որ կրկին կենթարկվի ոչ իրավաչափ սահմանափակումների, տիկին Ֆարմանյանը կվերադառնա Հայաստանի Հանրապետություն միայն նշված բողոքների քննության ավարտից հետո»:
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01