Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքն ամրագրված է մի շարք տարածաշրջանային և համընդհանուր բնույթ կրող փաստաթղթերով:
Խոշտանգումը անձին դիտավորությամբ ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելու գործողություն է՝ նրան պատժելու, նրանից վրեժխնդիր լինելու, հնազանդություն կամ ենթարկվածություն, խոստովանություն պահանջելու, անձին իր հայացքներից հրաժարվել ստիպելու, ահաբեկելու և ճնշելու համար:
Խոշտանգումը մարդու իրավունքների լրջագույն խախտում է: Չնայած դրան՝ անպատժելիությունը՝ այս հանցագործության համար շարունակում է խնդրահարույց լինել:
2014-2016թթ. ընթացքում արձանագրված խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի և բռնության դեպքերով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացվել է հանցագործության մասին 32 հաղորդում, որոնցից միայն 3ի հիման վրա իրականացված ծառայողական քննության արդյունքում են ոստիկանության աշխատակիցները ենթարկվել կարգապահական պատասխանատվության: Եվս 6-ով վարույթը կարճելու մասին նախաքննական մարմնի որոշումները Կազմակերպության կողմից բողոքարկվել են դատական կարգով, որոնցից 3-ով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 8 հաղորդումների դեպքում քաղաքացիները հրաժարվել են իրենց բողոքներից:
Բացի ֆիզիկական հետևանքներից՝ խոշտանգումը կարող է հանգեցնել նաև հոգեկան խանգարումների և այլ բացասական հետևանքների, ինչի արդյունքում խոշտանգման ենթարկված անձինք դառնում են առավել խոցելի և չեն կարողանում կառավարել սեփական հույզերն ու զգացումները:
Խոշտանգման ենթարկված անձանց և նրանց հարազատներին աջակցություն տրամադրելու նպատակով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական կենտրոնի (GCRT) կողմից պատրաստվել է ուղեցույց, որում ներկայացված են խոշտանգման տեսակները, դրանց հնարավոր բացասական հետևանքները և դրանք հաղթահարելու տարբերակներ:
Ուղեցույցն ամբողջությամբ՝ այստեղ
--
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47