Ես մեծ մտահոգություն ունեմ, երբ վարչապետն ասում է, որ ամբողջ աշխարհը պետք է ադապտացվի, հարմարվի, այսպես ասեմ՝ Հայաստանի նոր իրավիճակին:
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարել է «Երկրի շաբաթը» ծրագրի հատուկ թողարկմանը հյուրընկալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանն այն երկիրը չէ, ում հետ կարելի է այս լեզվով խոսել: «Դա ասվում է Ռուսաստանին: Այն երկիրը չէ, ում հետ կարելի է այս լեզվով խոսել: Մեր ստրատեգիական գործընկերն է, եւ առանց այդ ստրատեգիական գործընկերության մեր պաշտպանության հարցը շատ մեծ վտանգի տակ է: Երեկվա երկաթուղու դեպքը, որը Ռուսաստանի երկաթուղուն կոնցեսիոն պայմանագրով է տրված կառավարման: Այն, ինչ կատարվում է, տրամաբանությունից դուրս է»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:
Նախկին նախագահը տպավորություն է ստացել, որ չեն պատկերացնում իրական վտանգները, աշխարհաքաղաքական վիճակը. «Անում են մի կարգի հայտարարություններ, բայց գործնականում տեսնում ենք այլ կարգի քայլեր: Այսպիսի հարցերով կատակ անել չի կարելի: Այն գինը, որը նման սխալների համար սովորաբար տալիս են, շատ ծանր գին է, եւ շատ ավելի զգույշ է պետք այդ հարցերում լինել: Ես այդ հարցերում ունեմ մեծ մտահոգություն»: Ռոբերտ Քոչարյանը, միաժամանակ, չի ցանկացել անդրադառնալ ակնարկներին, թե իր դեմ հարուցված քրեական գործում Ռուսաստանի շահագրգռվածություն ունի: «Եկեք կոնկրետ իմ դեմ հարուցված գործը չկապենք Ռուսաստանի հետ: Ես չեմ ուզում սա անձնավորված լինի»,- նշել է նա:
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02