Թուրքական Anadolu տեղեկատվական գործակալության արտահաստիքային թղթակից Ալի Քահրիմանը Նիսի ահաբեկչական ակտի մասին անտակտ գրառում անելու պատճառով հեռացվել է աշխատանքից, հաղորդում է Hürriyet Daily News-ը։
Նշվում է, որ Anadolu գործակալությունում լրագրողի արարքն անպատասխանատու են անվանել և ընդգծել, որ նրա նյութերը «դեպքից դեպք» էին օգտագործվում։
Աղբյուրը մանրամասնում է, որ Քահրիմանին աշխատանքից ազատելու պատճառ է դարձել նրա Twitter-յան գրառումը։
«Ֆրանսիայում մարդկանց ամբոխին բախված բեռնատարի արգելակները խափանվել են։ Դա ահաբեկչական ակտ չի եղել»,- գրել է նա։ Այժմ լրագրողի Twitter-ի էջն անհասանելի է։
Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան ֆրանսիական Նիս քաղաքում ահաբեկչական ակտ է տեղի ունեցել։ Բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափին՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության հրավառությունը դիտելու: Զոհվել է 84 և վիրավորվել հարյուրավոր մարդիկ, իսկ 18-ը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02